close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արշակ Կարապետյանը ՊՆ-ին առնչվող հարցերի պատասխանը կոչ է անում գտնել քննիչ հանձնաժողովում

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 17:04
 Արշակ Կարապետյանը ՊՆ-ին առնչվող հարցերի պատասխանը կոչ է անում գտնել քննիչ հանձնաժողովում

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՊՆ-ին գրավոր հարցում է ուղղել՝ բաղկացած մի քանի հարցից, որոնցից մեկը վերաբերում է նրան, թե արդյոք 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին և դրան հաջորդող օրերին ԶՈՒ ստորաբաժանումների և կամավորական խմբերի հետքաշման հրաման տրվե՞լ է եթե տրվել է, ապա ո՞ւմ կողմից։ ՊՆ-ից մեկ ամիս անց պատգամավորին պատասխանել են, որ բարձրացված հարցերն իրենց իրավասությունից ու լիազորություններից դուրս են։

«Հիմա ու՞մ ուղղեմ հարցս՝ ԿԳՄՍ երկար անուն ունեցող նախարարությա՞նը, թե՞ Առողջապահության նախարարությանը, կառավարությո՛ւն», - ասաց պատգամավորը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան նրան հորդորեց հարցը գրավոր ուղղել կառավարությանը․ պատգամավորին կառավարությունից կհուշեն՝ ում ուղղել այն։

 
 

ԱԺ նախագահի և Գեղամ Մանուկյանի երկխոսությանը միջամտեց հենց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա  հայտարարեց, որ Գեղամ Նազարյանն այդ հարցը կարող է ուղղել հենց իրենց ձևավորած խորհրդարանական հանձնաժողովին։

«Դուք ոնց որ թե ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել։ Այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի, և դուք այդ պատասխանները, կարծում եմ, պետք է որ ակնկալեք ու ստանաք ձեր իսկ կողմից ստեղծված հանձնաժողովից։ Կարծում եմ, որ եթե դուք նորից մեզ գրեք, նույն պատասխանը նորից մեզանից ստանալու եք», - ասաց նա։

Պատգամավորի դիտարկմանը, որ եթե խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին է, ապա այն դեռ չի ստեղծվել, իսկ իրենց գործընկեր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը փաստում է, որ դեկտեմբերին Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է բանավոր հրահանգել զորքերը դիրքերից հետ քաշել, Պաշտպանության գործող նախարարն արձագանքեց․

«Կրկնում եմ, որ դուք ունեք հնարավորություններ՝ ստեղծել բազմաթիվ հանձնաժողովներ և ստեղծել եք։ խնդրում եմ՝ այդ հարցն ինքներդ ձեզ ուղղեք։ ՊՆ-ն էլ այն կազմակերպությունը չէ, որ Դուք ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք։ Մենք եթե պատասխանում ենք, պարտավոր ենք հիմնովին պատասխանել։ Իսկ դուք մեր լիազորություններից արդեն տարել եք այդ պատասխանը», - ասաց Արշակ Կարապետյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica