close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից. Սեյրան Օհանյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 12:37
 Փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից. Սեյրան Օհանյան

22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը:

Սակայն մեր ժողովուրդը, որ ընդամենը տարիներ առաջ կարողացել էր փառահեղ հաղթանակ տոնել՝ բանակ և պետություն կառուցելով, խաղաղություն պարտադրելով հակառակորդին, այդ մարտահրավերը դիմակայեց նույնքան իմաստուն և ուժեղ՝ շտկելով իր մեջքը և թույլ չտալով, որ այդ ողբերգությունը խարխլի մեր անկախության, ինքնիշխանության  հիմքերը:

Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև: «Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ:

Եվ մեկ ճանապարհ, ընտրություն ունենք. մեր գենի զորությանը հավատալով, մեր բազկի ուժին ապավինելով՝ Ազգային դիմադրություն ձևավորել  և վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները ռազմավարական  դաշնակիցների հետ՝ փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից»,- գրել է Օհանյանը։

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica