close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտահոգություն կա, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ․ Խամոյանը՝ Մանուկյանին

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 12:32
 Մտահոգություն կա, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ․ Խամոյանը՝ Մանուկյանին

ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հարց ուղղելով Մանուկյանին, նշեց․ «Դուք երկար տարիներ աշխատել եք մասնավոր սեկտորում, եղել եք պետական գնումների քաղաքականության փորձագետ, և Ձեր խոսքում  ասում եք, որ չեք ունեցել կետ Ձեր կենսագրությունում, որը կարող էր հետ պահել այդ պաշտոնին հավակնելուց, և մատնացույց եք անում  Ձեր մասնագիտական կարողությունները։ Մենք ունենք հետևյալ փաստը, որ Դուք հավակնում եք մի շատ կարևոր պաշտոնի՝ ինֆորմացիայի հասանելիության տեսանկյունից և, առհասարակ, երկրի անվտանգության տեսանկյունից»։

Այնուհետև պատգամավորը նշեց, որ Մանուկյանն իր կենսագրությունը հավաքել է՝ ՀԿ սեկտորներում, արևմտյան ֆինանսավորմամբ տարբեր կազմակերպություններում աշխատելով։

«Կարող է լինել մտահոգություն, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ։ Ինչպես կփարատեք առկա մտահոգությունները»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica