close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին մեզ ասաց՝ վաղը մինչև ժամը 5-ը հետ քաշվեք. Արթուր Սարգսյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 14:27
 Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին մեզ ասաց՝ վաղը մինչև ժամը 5-ը հետ քաշվեք. Արթուր Սարգսյան

Խոստումները,  որ տվել եմ իմ հայրենակցներին, վստահեցնում եմ՝ այդ ամենը կիրականացվի․ լրագրողների  հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը  կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի՝ իր լիազորությունները։

ՏԻՄ ընտրությունների, հատկապես՝ Գորիսում և Մեղրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ համապետական ընտրություններն ու ՏԻՄ ընտրություններն էապես տարբերվում են, այլ բնույթի են։ Կապանում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ նա նշեց, որ թեկնածուներից Գևորգ Փարսյանն իր ընկերն է, և ինքը  սատարում է  նրան։

Արթուր Սարգսյանը հայտնեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարներով դեմ են եղել  իշխանություններին Սյունիքի սահմանների անվտանգութան հետ կապված խնդիրներում։ Ըստ նրա՝ դրանք  դեռ չեն լուծվել։

«Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածք՝, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում ։ Մենք ասել ենք՝  այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա-նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

«Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէր, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարո՛ն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել Գորիսի և Կապանի հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica