close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրամիությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղահաբեր փորձարկել

Աշխարհ

26 Հոկտեմբերի 2021, 16:59
 Եվրամիությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղահաբեր փորձարկել

Ամերիկյան Merck դեղագործական ընկերությունը հայտնել է, որ Եվրոպական Միության՝ դեղերի կարգավորող մարմինը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ դեղահաբերի փորձարկումը. հայտնում է Al Arabiyya-ն։

Ստուգման ընթացակարգի համաձայն՝ գործակալությունը տվյալները կգնահատի իրական ժամանակում, այսինքն՝ այն հասանելի դառնալուն պես։

Թեև պատվաստանյութերը COVID-19-ի դեմ առաջնային զենքն են, Merck-ի հաբերը կարող են փոխել իրավիճակը հետազոտությունների արդյունքներից հետո: Ինքը՝ ընկերությունը, հայտնում է, որ կորոնավիրուսային հաբերը կրկնակի նվազեցնում են մահվան և հոսպիտալացման ռիսկը, հատկապես՝ ռիսկային խմբում։

Հոկտեմբերի 11-ին Merck-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակներում դեղը կիրառելու թույլտվության համար:

Եթե դեղը հաստատվի կարգավորողների կողմից, կլինի առաջին ներբերանային  դեղամիջոցը COVID-19-ի դեմ, ինչպես նաև առաջին բուժումը հիվանդությունը թեթև տանողների համար, մինչդեռ գոյություն ունեցող դեղամիջոցները հիմնականում կիրառվում են ծանր հիվանդների բուժման համար:

Արտադրողն արդեն պայմանագիր ունի ԱՄՆ կառավարության հետ՝ 1,7 միլիոն դեղաչափ մատակարարելու համար՝ յուրաքանչյուրը 700 դոլար գնով: Merck-ը նաև վերջերս մատակարարման պայմանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի և Սինգապուրի հետ:


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica