close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 12:13
 Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ,  ներողություն եմ խնդրում,  որ կառավարությունը նման օրինագիծ է բերել․ ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Մի պահ անդրադարձեք՝ անցյալ տարի Նոր տարվա սեղանին քանի՞ հոգի է սեղանի շուրջը նստել  և  քանի՞սն են եղել Եռաբլուրում,  այս տարի քանի՞ հոգի է սիրտ ունենալու՝ Նոր տարի նշելու։ Մի պահ անդրադարձեք, որ մեր երկրում տոները գողացել են այլևս, մեր երկրում Մայիսի 9-ը չենք նշում այլևս․ տասնամյակներ շարունակ  եռատոն էինք  ասում, հիմա չունենք եռատոնը։ Սեպտեմբերի 21-ը հիշո՞ւմ եք,  կար ժողովուրդ, և կային, հրապարակում նստած,  ինչ-որ համերգ լսողներ, որոնք կապ չունեին ժողովրդի հետ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica