close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը մտքափոխվել է արտաքսել 10 դեսպաններին. նրանք խոստացել են այլևս չմիջամտել

Աշխարհ

26 Հոկտեմբերի 2021, 12:13
 Էրդողանը մտքափոխվել է արտաքսել 10 դեսպաններին. նրանք խոստացել են այլևս չմիջամտել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրների 10 դեսպանների արտաքսման հետ կապված դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծվել է դեսպանատների՝ Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին հայտարարություններից հետո։

Անցած շաբաթ օրը Էրդողանը հայտարարեց, որ երկրի ԱԳՆ-ին հրամայել է պերսոնա նոն գրատա հայտարարել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին, որոնք ավելի վաղ կոչ էին արել Թուրքիային` ազատ արձաել թուրք իրավապաշտպան և բարերար Օսման Քավալային:

Երկուշաբթի Միացյալ Նահանգների և այլ երկրների դեսպանատները հայտարարեցին, որ հավատարիմ են այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին՝ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Դրանից հետո Թուրքիայի նախագահն ասել է, որ դեսպաններն «այսուհետ ավելի ուշադիր ու զգույշ կլինեն Թուրքիայի վերաբերյալ իրենց հայտարարություններում»։

«Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղակիորեն ուղղված էին մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ, ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե չհարգի մեր երկիրը»,- ասել է Էրդողանը։

64-ամյա Օսման Քավալան թուրք գործարար է, բարերար և իրավապաշտպան։ Իշխանությունները նրան մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ 2020 թվականի փետրվարին Քավալան արդարացվել է դատարանի կողմից 2013 թվականի բողոքի ակցիաների գործով, սակայն այդպես էլ ազատ չի արձակվել։


Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica