close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ մակարդակի իջնե՞նք, պրն․ Քերոբյան․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 11:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ մակարդակի իջնե՞նք, պրն․ Քերոբյան․ Արթուր Խաչատրյան

«Ով ալարի՝ ոչ դալարի», «Ով չաշխատի՝ նա չուտի»․ ԱԺ-ում այս ասացվածքները հիշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթի, որը տոն օրերը կրճատելու օրինագծի մասին խոսելիս մեջբերեց իր կարդացած մի գրքում եղած չինական ասացվածքը՝ «Չկա մեկը, ով ամեն օր աշխատանքի է անցնում արևածագից առաջ և նրա ընտանիքը հարուստ չի դառնում»՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քերոբյանը հիշատակի ու տոն օրերը կրճատելու քննարկմանը եկել էր ոչ թե տնտեսական հաշվարկներով, այլ «յուրահատուկների հաջողության պատմության» մասին մի գիրք ձեռքին, որն ասում էր ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը՝ հաջողության հասնելու համար։ Քերոբյանն ասաց՝ դա իր հետ տարել էր պատերազմ և որի ժամանակ տեսել էր, թե որքան անպատրաստ ենք մենք այդ պատերազմին թե՛ որպես մարդ, թե՛ որպես երկիր։

Արթուր Խաչատրյանն իր զարմանքը հայտնեց․ «Զարմացած եմ, Էկոնոմիկայի նախարարը հարցը զեկուցում է, ասում է՝ չեմ ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ, այդ դեպքում ինչո՞ւ է Էկոնոմիկայի նախարարը զեկուցում և ոչ թե, ասենք, արդարադատության նախարարը կամ Կրոնի գործերով պետական կոմիտեի նախագահը։ Էկոնոմիկայի նախարարը, բնականաբար, պետք էկոնոմիկայի մասին զեկուցի»։

Արթուր Խաչատրյանին զարմացրեց նաև գրքից մեջբերումները․ «Գրքից մեջբերում եք անում, այդ դեպքում ասացվածքներ էլ ասեք՝ «Ով ալարի՝ ոչ դալարի», «Ով չաշխատի, նա չուտի», «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Աշխատանքը կապիկին մարդ սարքեց», չէ, էդ մեկը չասեք՝ «Աշխատանքը գայլ չի՝ անտառ չի փախչի», բայց Էկոնոմկայի նախարար եք՝ եկեք հիմնավորեք տնտեսական լեզուները»։

Գյուղատնտեսության վրա ազդեցության մասին նրա դիտարկմանն ի պատասխան Արթուր Խաչատրյանը նկատեց, որ գյուղացին որ առավոտյան զարթնում է, գնում է՝ իր կովին կթում է, ինքը օրացույցին չի նայում, չի ասում՝ այսօր կիրակի է՝ կովիս չպիտի կթեմ, այսօր շաբաթ է՝ ծիրանը չպետք է քաղեմ, այսինքն, նրա համար անհասկանալի էր՝ ինչի հիման վրա է նախարարն այդ հաշվարկը արել։

«Առևտրի ծավալների մասին․ բոլորս հասկանում ենք, որ տոն օրերին առևտրի ծավալը մեծանում է, մեխանիկորեն բռնել եք՝ բաժանել եք 31-ի, հանել եք շաբաթ-կիրակի օրերը, հաշվարկ եք արել, հո երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա մտահոգությունը հետևյալն է՝ էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում՝ բանակի պատրաստվածության մասին է խոսում․ «Հիմա այդ մակարդակի իջնե՞նք, պրն․ Քերոբյան, Ռազմաարդյունաբերական կոմիտեի մասին խոսե՞նք, թե՞ տնտեսական հիմնավորումների մասին խոսենք»։

Նշենք, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը նպատակահարմար է համարվում դարձնել աշխատանքային օրեր։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica