close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «UAZ Patriot» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ կա 3 զոհ

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2021, 11:07
 Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «UAZ Patriot» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ կա 3 զոհ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ): 

Փրկարարները Ս․ Բ․-ի դին և տուժած Ն․ Պ․-ին (ծնված 1989 թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ․-ի (ծնված 1964 թ.) և Ա․ Ա․-ի (ծնված 1981 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica