close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, թե երբ մարդկությունը կհաղթի կորոնավիրուսին

Աշխարհ

25 Հոկտեմբերի 2021, 17:38
 ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, թե երբ մարդկությունը կհաղթի կորոնավիրուսին

Աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար, այդ թվում՝ բժշկական, սակայն այդ հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում․ ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։

Ելույթ ունենալով Բեռլինում անցկացվող Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովում՝ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն շատ հաճախ են տալիս այն հարցը, թե երբ կավարտվի համաճարակը։ «Իմ պատասխանը՝ համաճարակը կավարտվի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան: Դա մեր ձեռքերում է»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է ԱՀԿ-ի՝ նախապես հայտարարած նպատակը՝ մինչև 2021 թվականի վերջը պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40%-ին։ «Այս նպատակը հասանելի է միայն այն դեպքում, եթե երկրների և ընկերությունների հայտարարությունները, որոնք վերահսկում են պատվաստանյութերի մատակարարումը, համահունչ են նրանց գործողություններին»,- ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 242 348 657 դեպք, մահացել է 4 927 732 մարդ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica