close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Գյումրիում, Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, Բավրա, Աշոցք և Մուսայելյան գյուղերում

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 08:29
 Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Գյումրիում, Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, Բավրա, Աշոցք և Մուսայելյան գյուղերում

Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Աշոցք և Մուսայելյան գյուղերում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ :

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica