close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքը՝ գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 08:11
 Թուրքը՝ գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից հունիսի 5-ից ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած  80 կովերի համար ոչ մի փոխահատուցում չի տրվել, ոչ էլ կովերն են վերադարձվել: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Գյուղացիները հիմա կարտոֆիլի բերքահավաքով են զբաղված, գնում են կողքի համայնքներ, կարտոֆիլ են հավաքում գումարով, ու դեռ սպասում են փոխհատուցման: Եթե փոխհատուցում չլինի, ինչո՞վ ապրեն. թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն  այստեղ, ի՞նչ անեն: Մինչեւ հիմա մեր գյուղացիները անասնապահությամբ են զբաղվել, այլ գործ գյուղում չկա էլ, որ անեն, կարողանան ապրել»,- ասաց նա:

Նշենք, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովը պատկանում էին 5 ընտանիքի:

Համայնքապետը նշեց, որ խոտհարքներից չեն կարողացել բավարար քանակությամբ անասնակեր բերել, արոտավայրեր էլ չեն եղել նորմալ, գյուղացիները աշնանը մորթել են անասունների մի մասը, որպեսզի կարողանան մի փոքր մասն էլ պահել. «1000-1100 դրամով ենք միսը ծախել: Ոնց ադրբեջանցիները հայտնվել են գյուղի մոտ մեր կյանքը դժվարացել է, չգիտեմ էլ հետոն ոնց է լինելու»:

Կութի համայնքապետը նշեց, որ այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ այդքան էլ չեն լսում:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն են եւ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica