close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ տված ձայնն իրականում մեկ պատգամ ունի՝ իշխանափոխություն․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 14:30
 Մեզ տված ձայնն իրականում մեկ պատգամ ունի՝ իշխանափոխություն․ Քրիստինե Վարդանյան

Միայն հանրային ճնշումն է ունակ այս իշխանություններին վերադարձնել իրականություն և, ի վերջո, լուծել այս իշխանության հարցը. մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ըստ բանախոսի՝ խնդիրն այդ հանրային ճնշման  ճիշտ կազմակերպումն է, որպեսզի այն չմսխվի կամ որևէ այլ  տեղ գնա, քանի որ հիասթափության նոր ալիքին մարդիկ այլևս չեն դիմանա։

«Իհարկե,  մարդիկ վստահել են մեզ, ձայն են տվել մի հույսով․․․ Մեզ  տված ձայնն իրականում մեկ պատգամ ունի՝ իշխանափոխություն։ Դա տեղի չի ունեցել, որը ցանկալի էր անել,  բայց հնարավոր չի եղել կազմակերպել։ Արձանագրենք, որ այս ընթացքում չհասանք այնտեղ, ուր պետք էր հասնել, պետք է պայքարը շարունակել»,- ասաց պատգամավորը։

«Հիմա,  որ ասում ենք Հայաստանի լինելիության հարցն է, հարց է առաջանում՝  արդյո՞ք յուրաքանչյուրը,  որ էդպես է ասում,  մինչև վերջ անում է այն, ինչ  իրենից կախված է և պատրաստ է օգտագործել ամբողջ գորիքակազմը»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica