close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոսեյն Աբդոլլահիան. դիվանագետ, որին հավատում էր Ղասեմ Սոլեյմանին

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2021, 13:13
 Հոսեյն Աբդոլլահիան. դիվանագետ, որին  հավատում էր Ղասեմ Սոլեյմանին

Արևմտյան պաշտոնյաների համար ավելի դժվար կլինի բանակցել Իրանի նոր արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, քան նրա նախորդի (Ջավադ Զարիֆ). ասել է իրանագետ Մարի Աբդին։

Որպես պատճառ՝ փորձագետը նշում է ոչ միայն Աբդոլլահիանի՝ քաղաքական ավելի կոշտ դիրքորոշումը, այլև օտար լեզուների իմացությունը: Թեև նախարարը վարժ տիրապետում է անգլերենին և արաբերենին, սակայն գերադասում է օգտվել թարգմանչի ծառայություններից։

«Լավատես իրանցի վերլուծաբանների կարծիքով՝ մի կողմից նախարարի և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, մյուս կողմից՝ նախարարի և նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ սերտ հարաբերությունները կարող են օգտակար լինել միջուկային խնդրի շուրջ բանակցություններում։ Նրանք ելնում են այն նախադրյալից, որ եթե Թեհրանը որոշի համաձայնության գալ համաշխարհային տերությունների հետ, Ռաիսիի թիմն ավելի քիչ դիմադրության կհանդիպի կոշտ ուղղության կողմնակիցների կողմից, քան Հասան Ռոհանիի կառավարությունը»,- ասել է Աբդին:

Իրանի արտգործնախարարության նոր ղեկավարը հայտնի է «Ալ Քուդս» ստորաբաժանման հետ սերտ կապերով, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կազմում զբաղվում է հատուկ արտաքին գործողություններով։

Աբդոլլահիանը ծնվել է 1964 թվականին։ Թեհրանի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների թեկնածուի գիտական աստիճան։ Նախարար նշանակվելուց առաջ նա Իրանի խորհրդարանում միջազգային հարաբերությունների գծով պատասխանատուն էր, խորհրդարանի խոսնակի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդականը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության ու Պաղեստինի Ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի քարտուղարության խորհրդական։ Աբդոլլահիանը մինչև 2016 թվականի հունիսը եղել է արտաքին գործերի փոխնախարարը։ Նա արաբական և աֆրիկյան երկրների հարցով կարգավորողն էր 2011 թվականից, երբ Իրանի նախագահն էր Մահմուդ Ահմադինեժադը։ 2007-2010թթ․ Բահրեյնում Իրանի դեսպանն էր. նա ներգրավված է եղել Իրաքի հետ հարաբերությունների զարգացման գործում ԱՄՆ ներխուժումից հետո՝ որպես Իրաքի հարցերով ԱԳ նախարարի հատուկ օգնական (2003-2006 թթ.), ինչպես նաև պատասխանատու է եղել Իրաքում Իրանի արտգործնախարարության հատուկ ծրագրերի համար` 2006-ից 2007 թթ.: 

Աբդոլլահիանը համարվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական կապերի զարգացման կողմնակից:

2020 թվականի դեկտեմբերի 22-ին տված հարցազրույցում Իրանի գլխավոր դիվանագետն ասել է, որ ինքն «անձնական շփումներ է ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ գրեթե երկու տասնամյակ»։ Աբդոլլահիանի խոսքով՝ կարևոր բանակցություններ վարելուց առաջ ինքը ձգտել է լեգենդար զորավարից հրահանգներ ստանալ։

Մարի Աբդիի խոսքով՝ Սոլեյմանիի հետ կապերը պայմանավորված են նրանով, որ Իրանի ԱԳՆ ռազմավարությունը Մերձավոր Արևելքում ավանդաբար համապատասխանում է «Ալ Քուդս»-ի առաջնահերթություններին։ Հիմնական կադրային հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրներում դեսպանների նշանակումը, լուծվում են միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հետ համաձայնությամբ։


Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica