close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել․ Էդուարդ Շարմազանով

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2021, 21:06
 Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել․ Էդուարդ Շարմազանով

Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Տպավորություն ունեմ,որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ։

Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով։

Պատմությունը ցույց է տվել,որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։

Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը,ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ։ Հայաստանը մեծ ընտրություն չունի։

Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։

Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։

Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ազատվել հակապետական, ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»,- գրել է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica