close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդավարության բնօրրան ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. հայտարարություն

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2021, 17:54
 Ժողովրդավարության բնօրրան ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. հայտարարություն

Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ: 

Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանը ներկայացնող բազմանդամ այս պատվիրակությունը պետք է մասնակցի համագումարին, ինչպես նաեւ ներկա պետք է գտնվի Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսին:

Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծ ընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝  13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին: 

Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին:

Հ.Յ.Դ. ­Հու­նաս­տա­նի ­Կենտ­րո­նա­կան ­կո­մի­տե

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica