close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է այս անգամ Բալասանյանը գրելու իր ճակատին՝ «Գյումրեցի՞», թե՞ «ՔՊ»

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2021, 15:54
 Ի՞նչ է այս անգամ Բալասանյանը գրելու իր ճակատին՝ «Գյումրեցի՞», թե՞ «ՔՊ»

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փաստացի պարտվեց «Բալասանյան դաշինքին»՝ հավաքելով ձայների ընդամենը 29%-ը: Մինչդեռ Բալասանյանի թիմին հաջողվեց հավաքել ձայների ավելի քան 36%-ը: Դասական իմաստով Գյումրիի ընտրություններում մեկ հաղթող չկա. երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը, որը հավաքել է ավելի քան 10%, ու վերջապես 4-րդ եւ 5-րդ տեղերում՝ «Ապրելու երկիր» եւ ՀՀԿ-ն են։ 

Եկեք ֆիքսենք այն փաստը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում այս բոլոր 4 կուսակցությունները քննադատության թիրախ են դարձրել Հայաստանում գործող իշխանություններին, և կարող ենք ասել, որ Գյումրիի 70%-ը քվեարկել է Փաշինյանի իշխանության ընդդիմության օգտին՝ դրանով իսկ քարտ բլանշ տալով այս ուժերին՝ իշխանություն ձևավորելու Գյումրիում, որը լինելու է ընդդիմություն երկրում գործող իշխանությանը: Սակայն սա գյումրեցիների պահանջն է, որին պետք է ականջալուր լինեն իշխանության համար պայքարած այդ տեղական քաղաքական էլիտաները:

Հաշվի առնելով երկրում տիրող քաղաքական անտարբերությունը, բնական է, որ «Բալասանյան դաշինքը» որոշիչ դեր պետք է խաղար այս «հակափաշինյանական ճակատում»: Ավելին, եթե խնդրին ավելի մոտիկից նայենք, կարող ենք արձանագրել, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պարտվեցին ոչ թե Սամվել Բալասանյանին, այլ նրա լուսանկարին, քանի որ Բալասանյանն օբյեկտիվ պատճառներով չէր մասնակցում նախընտրական քարոզարշավին:

Այդուհանդերձ, այսօր Բալասանյանը կանգնած է երկընտրանքի առջև՝ կա՛մ պետք է կոալիցիա կազմի փոքր կուսակցությունների հետ և բավարարի գյումրեցիների պահանջները, կա՛մ «իր ճակատին պետք է գրի հաջորդ կուսակցության անունը»:

Հարկ է նշել, որ իր «քաղաքական կարիերայի» ընթացքում Բալասանյանը շարժվել է երկրորդ ճանապարհով: Սկզբում նա հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի ներկայացուցիչ՝ նշելով, որ «իր ճակատին գրված է այս կուսակցության անունը»: Դրանից հետո, հանգամանքների փոփոխության արդյունքում, նա «նոր տեղ գտավ իր ճակատին և դաջեց ԲՀԿ-ի անունը»: Հանգամանքները նորից փոխվելուց հետո նա փաստացի դարձավ ՀՀԿ-ական: 

Սակայն այսօր «Բալասանյանի ճակատին այլեւս տեղ չկա նոր կուսակցությունների անունների համար»: Լավագույն տարբերակը կլիներ, եթե նա «իր ճակատին գրի գյումրեցի» և այլևս չփորձի փոխել այս մակագրությունը: Դիմելով նման քայլի՝ նա ոչ միայն կբավարարի գյումրեցիների պահանջները, այլեւ հերթական ամոթալի քայլը չի գրանցի իր քաղաքական կարիերայում:

Այս քայլով նա հնարավորություն ունի կոտրելու անպատվաբեր քայլերի նախկին շղթան եւ կկարողանա նոր էջ բացել իր հետագա գործունեության մեջ։ Գյումրու քաղաքապետ Բալասանյանը կգնա՞ այս քայլին, թե՝ ոչ, առաջիկայում հայտնի կդառնա, ինչից արդեն հնարավոր կլինի եզրակացնել՝ կկարողանա՞ նա մնալ Գյումրեցի, թե՞՝ ոչ:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica