close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում». այս և այլ դրույթներ կարող էին օգտագործվել ՀՀ-ի կողմից, եթե ունենայինք ազգային իշխանություն. Աշոտյան

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2021, 15:02
 «Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում». այս և այլ դրույթներ կարող էին օգտագործվել ՀՀ-ի կողմից, եթե ունենայինք ազգային իշխանություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք» վերտառությամբ հրապարակում է արել։

«Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել և շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»:

Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:

 
 

Ուստի այսօր անձամբ ծանոթանալով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը.

1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):

2.Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում:

3.Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական ակցույթունը գրեթե դադարել է:

4.Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):

5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում՝ տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:

Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն», - գրել է Աշոտյանը։

 

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica