close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոսկե բանալիներն ու ժանգոտ կողպեքները հանձնվեցին իրենց տերերին

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 18:51
 Ոսկե բանալիներն ու ժանգոտ կողպեքները հանձնվեցին իրենց տերերին

2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական էր․ ԻԱԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։

«Տեղեկատվության ազատությանը նվիրված այս մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այս տարի բաց և փակ պետական կառույցների ընտրությանն ակտիվորեն մասնակցել է լրագրողական համայնքը։ 70-ից ավել լրագրողներ առաջադրել են Ոսկե բանալի կամ ժանգոտ կողպեք մրցանակների իրենց թեկնածուներին։ Այս առաջարկներից յուրաքանչյուրը տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մի կոնկրետ դեպք է։ Արդյունքներն ամփոփել է ԻԱԿ-ի մասնագիտական ժյուրին»,-միջոցառման բացման խոսքում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսաուղերձով ողջունեց մասնակցիներին՝ նշելով. «Ինֆորմացիան անգնահատելի արժեք է, որի ճիշտ և ժամանակին մատուցումից է կախված պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պետք է ապահովի ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը  բոլորի համար։ Պետք է մարդկանց հետ լինել ազնիվ, նրանց կարիքներին և նոր տեխնոլոգիաներին համահունչ։ Բոլոր նրանք, ովքեր այսօր կստանան «Ոսկե բանալիներ» կամ «Ժանգոտ կողպեքներ», պետք է նկատի ունենան, որ միայն թափանցիկ, հանրային, հաշվետու աշխատանքի և որոշումների պատշաճ մասնակցային գործընթացի շնորհիվ է հնարավոր հասնել պետությունում մարդու իրական պաշտպանության։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ կարևոր առաքելության ճանապարհին»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որեւէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։

ԻԱԿ-ի խորհրդանշական Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.

  • ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությանը՝ համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
  • Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան լրագրողներ Նարեկ Մարտիրոսյանը և Թեհմինե Ենոքյանը։
  • «Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։ 

Բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի արժանացան հետեւյալ կառույցները․ 

  • «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
  • «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։

Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։

Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ եւ բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։ Քաղաքապատերանին ի պատասխան ԻԱԿ-ը ներկայացրել է ժանգոտ կողպեք մրցանակի հանձնման հիմքերը: 

ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։

Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին։ «Մրցանակաբաշխության նախորդ տարիների տվյալները հասանելի են ԻԱԿ-ի պաշտոնական կայքում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica