close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ ազնվորեն չեն ասում՝ սահմանագծումից հետո Արցախի խնդիրը մեջտեղից դու՞րս է գալիս. Ամատունի Վիրաբյան

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2021, 17:20
 Մեզ ազնվորեն չեն ասում՝ սահմանագծումից հետո Արցախի խնդիրը մեջտեղից դու՞րս է գալիս. Ամատունի Վիրաբյան

Մեր ժողովրդին ազնվորեն չեն ասում՝ Ադրբեջանի հետ սահմանագծումից հետո Արցախի խնդիրը մեջտեղից դու՞րս է գալիս. Ա. Վիրաբյան

Մեր ժողովրդին ազնվորեն չեն ասում՝ եթե Ադրբեջանի հետ սահմանագծում եղավ, այդպիսով մենք ճանաչում ենք նրա սահմանները եւ նրա սահմանների ու տարածքների ամբողջականությու՞նը, ինչը նշանակում է՝ սահմանից այն կողմ բոլորը Ադրբեջան է եւ Արցախի խնդիրը մեջտեղից դուրս է գալիս: Այս հարցի պատասխանը ոչ մեկին չեն ասում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարեց պատմագիտության դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թանգարանագիտության, գրականագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ»   խորագրով միջազգային գիտաժողովին։ 

Վիրաբյանը շեշտեց՝ սահմանագծում իրականացնելու համար տվյալ պետությունները, այս դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց, մենք ու Ադրբեջանը իրար չենք ճանաչել եւ ամենակարեւորը՝ պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություն պետք է հաստատված լինի,  որը եւս չկա:

«Սահմանագծում նշանակում է՝ վերջնական սահմանի հաստատում, սահմանից այն կողմ ամբողջովին Ադրբեջան է: Ինչպե՞ս է այդ արվելու, ես չեմ պատկերացնում»,-ասաց նա:

Լիանա Սարգսյան

Մանրամասները դիտեք տեսանյութում

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica