close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարիր չէ «բոցաշունչ տրիբունի» անունով քաղաք ունենալը․ թե ինչպես Կիրովականը դարձավ Վանաձոր

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2021, 14:12
 Հարիր չէ «բոցաշունչ տրիբունի» անունով քաղաք ունենալը․ թե ինչպես Կիրովականը դարձավ Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորն իր այդ անվանումը ստացել է անկախացումից հետո՝ 1992 թվականին։ 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Կիրովականի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ քաղաքը վերանվանվեց Վանաձորի, քանի որ այլևս տեղին չէր հեղափոխական Կիրովի անունով քաղաք ունենալը։ Որոշումը ներկայացվեց ՀՀ Գերագույն խորհրդի հաստատմանը, և 1992-ին Կիրովականը դարձավ Վանաձոր։ Yerkir.am-ը հետաքրքիր ակնարկ է ներկայացնում այն ժամանակվա մամուլից։

 

Քաղաքը կկոչվի՞ Վանաձոր

Չորս ամիս առաջ Կիրովականի քաղխորհրդի առաջին գումարման առաջին նստաշրջանում որոշվեց փոխել քաղաքի անունը։ Կազմվեց անվանափոխության կազմկոմիտե, որը պետք է հիմնարկ-ձեռնարկություններում և այլ կոլեկտիվներում անցկացներ հարցում։ Ստացվեց շուրջ 27 հազար հարցաթերթիկ։ Արդյունքն այսպիսին էր․ Գուգարք անվանը կողմ է 8211 մարդ, Վանաձորին՝ 6068, Վանքին՝ 5780, Բազումին՝ 2423։ Ասենք, որ 2014 թերթիկում բոլոր անունները ջնջված էին։ Ցավով նշենք նաև, որ 2427 մարդ կողմնակից էր եղել քաղաքի ճակատին  խարանված թողնել «բոցաշունչ տրիբունի» անունը։

Անվանափոխության հարցը օրերս քննարկվեց քաղխորհրդի երկրորդ նստաշրջանում, և կատարվեց անսպասելին․ երկար բանավեճից հետո որոշվեց բոլոր չորս անունները դնել քվեարկության։ Սահմանվեց բալային համակարգ․ առաջին տեղի համար՝ 4 միավոր, երկրորդ տեղի համար՝ 3 և այլն։ Քվեարկության արդյունքներով առավել շատ բալ (286) հավաքեց Վանաձոր անունը, երկրորդը Վանքն էր (266), երրորդը՝ Բազումը (253), վերջինը՝ Գուգարքը (231)։

Անվանական քվեարկությամբ քաղխորհուրդը որոշեց հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Վանաձոր անունը։

 

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica