close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2021, 09:52
 Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են
Հայաստանի  3 մարզերի  6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում,Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։ 
 
Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:
 
Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։
 
Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
 
Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
 
Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
 
Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica