close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարավ գյուղին հարակից դիրքերը չեն գնդակոծվում․ ՊԲ-ն հերքել է տարածված լուրերը

Հասարակություն

15 Հոկտեմբերի 2021, 23:38
 Հարավ գյուղին հարակից դիրքերը չեն գնդակոծվում․ ՊԲ-ն հերքել է տարածված լուրերը

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից գյուղի դիրքերը , չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել: 

«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշել է Ստեփանյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica