close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավեցին, ու մինչ օրս այն չկա․ Վարդևանյան

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2021, 13:14
 Էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավեցին, ու մինչ օրս այն չկա․ Վարդևանյան

Որպեսզի դատավորն անկախ լինի մյուս գործընկեր դատավորներից, պետք է դրա տեխնիկական հնարավորությունն էլ ունենա։ Էլեկտրոնային մակագրման համակարգը թույլ էր տալիս, որ դատավորն անկախ լինի դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագրողը եղել է դատարանի նախագահը։  Բայց ի՞նչ եղավ վերջին չորս ամսվա ընթացքում․ էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավեցին, ու մինչ օրս չկա այն․ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ մինչ այս պահին իրենք քննարկում են դատական համակարգի խնդիրները, դատարանների նախագահներն են որոշում, թե ում մակագրեն գործերը՝ իրե՞նց, թե՞ մեկ այլ դատավորի։

«Նրանք կարող են մակագրելիս ոնց ուզեն, այնպես էլ անեն։ Բայց սա խաթարում է դատավորի անկախությունը, քանի որ միայն մակագրման փաստը ենթադրում է դատավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ  այդ ամենը շատ վատ է ազդելու միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշի վրա, հետևանքները դեռ հետո ենք տեսնելու տարբեր ոլորտներում։

Վարդևանյանն ընդգծեց՝ միջազգային կառույցում ցանկացած հարց քննարկելիս հնարավոր է Հայաստանի ներկայացուցիչներին հիշեցնեն. «Դուք չե՞ք այն երկիրը, որ դատարանների մուտքեր ու ելքեր են շրջափակում, դուք չե՞ք այն երկիրը, որ մակագրման համակարգն ընտրությունների ժամանակ վերցնում ու տանում եք, դուք չե՞ք, որ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ՍԴ դատավորներին չի կարելի մի քանի ժամում ասել, որ դուք այլևս դատավոր չեք, բայց Հայաստանում նման բան արել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica