close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը դժվար կացության մեջ է Թուրքիայի հարցում. The Financial Times

Աշխարհ

15 Հոկտեմբերի 2021, 15:34
 Բայդենը դժվար կացության մեջ է Թուրքիայի հարցում. The Financial Times

ԱՄՆ-ի հետ կործանիչների նոր գործարք կնքելու՝ Թուրքիայի ցանկությունը երկընտրանքի առջև է կանգնեցրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. գրում է Financial Times-ի թղթակից Լաուրա Փիթելը:

«Թուրքական ռազմաօդային ուժերոմ հնացած F-16 կործանիչներ են, ինչը վտանգ է ստեղծում, որ Թուրքիան կարող է հետ մնալ տարածաշրջանային այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք F-35 ինքնաթիռներ են ստանալու Միացյալ Նահանգներից»,- նշվում է հոդվածում:

Մինչդեռ Անկարան ձգտում է արդիականացնել և ընդլայնել իր գործող F-16-ների ավիապարկը՝ անցած շաբաթ Վաշինգտոնին խնդրելով հաստատել ամերիկյան Lockheed Martin-ի հետ նոր գործարք, որը, լրագրողի կարծիքով, կարող է օգնել վերականգնել կապերը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև:

«Այստեղ հնարավորություն կա: Սա կապահովի, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կամ դրա առնվազն մի զգալի տարր շարունակի ներառվել անդրատլանտյան հարաբերություններում: Սա ելք է մեր առջև ծառացած երկընտրանքից, այն ալիքային ազդեցություն կունենա շատ այլ ոլորտներում»,- Փիթելը մեջբերել է թուրք պաշտոնաթող դիվանագետ Ալփեր Քոշքունի խոսքերը:

Նշվում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները բարդացել են Սիրիայում քրդական ուժերի շուրջ տարաձայնությունների և Մոսկվայի հետ համագործակցելու՝ Անկարայի աճող պատրաստակամության պատճառով: Դեկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ՝ կապված Ս-400-ի գնման հետ:

Հետևաբար, Բայդենը կանգնած է երկընտրանքի առջև՝ կա՛մ ԱՄՆ նախագահը կհաստատի F-16-ի գործարքը և կմեղադրվի Թուրքիայի նախագահ Էրդողանին հաճոյանալու մեջ, կա՛մ կմերժի վաճառքը և Էրդողանին առիթ կտա խորացնելու Ռուսաստանի հետ պաշտպանական հարաբերությունները:

«Եթե ամերիկացիները չհաստատեն այս գործարքը, ապա ի՞նչ կանի Թուրքիան: Նրանք կգնեն ռուսականը կամ չինականը: Թուրքերը պետք է լրացնեն այս բացը»,- գրել է Փիթելը:

Ուղիղ հեռարձակում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 12:07 HES_VIDEOՈւղիղ հեռարձակում Մասիսից
Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica