close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում խարդախութամբ պետությունից հափշտակելու ու պաշտոնական անփութության ևս երեք դեպք է արձանագրվել

Արցախ

15 Հոկտեմբերի 2021, 12:45
 Արցախում խարդախութամբ պետությունից հափշտակելու ու պաշտոնական անփութության ևս երեք դեպք է արձանագրվել

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ևս երեք քրեական գործ՝ ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, պայմանագրերով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն համապատասխան պաշտոնատար անձի (անձանց) կողմից հիշյալ գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնեական անփութությամբ պետությանն առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 9.450.200 դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հարուցված քրեական գործերը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica