close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել. 9 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախ

14 Հոկտեմբերի 2021, 12:37
 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել. 9 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 179 քաղաքացու հետազոտություն, որից 1307-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica