close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուտով չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակ կունենանք

Հասարակություն

13 Հոկտեմբերի 2021, 14:51
 Շուտով չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակ կունենանք

Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, չինական ո՞ր պատվաստանյութը, ի՞նչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չ մանրամասնեc: Նա տեղեկացրեց, որ ժամկետների մասով հստակ բան չի կարող ասել, միայն վստահեցրեց, որ ամենօրյա օպերատիվ աշխատանք է տարվում, որպեսզի Հայաստանում լինեն բավարար քանակությամբ պատվաստանյութեր: 

«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ասեմ, որ ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետն ընդգծեց, որ բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են, և երկրում կա հնարավորություն ընտրելու այն պատվաստանյութը, որը ցանկանում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica