close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2021, 13:44
 Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է. Իշխան Սաղաթելյան
Մենք միայն ուրախ կլինենք, եթե արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձևավորեն (ինչպես դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլև լիարժեք կհամագործակցենք այդ ուժերի և անհատների հետ։
 
Այսօր կան բազմաթիվ քաղաքական և հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ և իրական պայքարի մեջ են այս չարիքի կառավարության դեմ։ Բայց կան նաև ուժեր և անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտություն.
 
կա'մ իշխանություն ես, կա'մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չԷ, դրա վերջը լուսանցքն է։
 
Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի և անհատների հետ լայն համագործակցության, միշտ պատրաստ ենք լսել և՛ քննադատություն, և՛ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել և' խորհրդարանում, և' խորհրդարանից դուրս:
 
Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրության օրակարգ ձևավորելու, ուժերը մեկտեղելու և Հայաստանի թուրքացումը կանխելու ուղությամբ հանդես գալ միասնական ճակատով։
 
Քանի դեռ այս իշխանությունը կա, Հայաստանի պետականությունը վտանգված է, ուստի սրանց հեռացումը պետք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխավոր նպատակը։
 
Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է ...իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է ,իրական օրակարգերից շեղում .....
 
Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica