close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ-Ուրուատրի՝ Հայոց ազգածնության սկզբնատարածքը․ Արտակ Սարգսյանի ելույթը՝ Արտակ Մովսիսյանի հիշատակի գիտաժողովում

Հասարակություն

8 Հոկտեմբերի 2021, 16:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ-Ուրուատրի՝ Հայոց ազգածնության սկզբնատարածքը․ Արտակ Սարգսյանի ելույթը՝ Արտակ Մովսիսյանի հիշատակի գիտաժողովում

Պատմաբան Արտակ Սարգսյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում ներկայացրեց իր ուսումնասիրությունը Արտակ Մովսիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում՝  «Արարատ-Ուրուատրի՝ Հայոց ազգածնության սկզբնատարածքն ասորեստանյան սեպագիր հիշատակություններում»՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նշեց, որ վաղ միջնադարյան պատմիչները Հայոց ազգածնության սկզբնատարածք էին համարում Արարատի երկիրը՝ ընկած Հայկական լեռնաշխարհի հարավում։ Այն ընդգրկում էր պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգը։

Հնագույն մերձավորարևելյան պատկերացումներում, ըստ նրա, Արարատի երկիրը համարվում էր Կորդվաց լեռնաշրջանը, որն արարչագործության մի սրբազան վայր էր, որտեղ ջրհեղեղից փրկվեց մարդկությունը, իսկ Հայոց ավանդույթի համաձայն Հայկն իր առաջին տունը շինեց լեռան ստորոտում։ Այդ սրբազան լեռը հայոց պատմիչները ևս անվանում էին Արարատ կամ Կորդվաց լեռ։

«Ասորեստանի սեպագիր աղբյուրներում Կորդվաց լեռները հանդես են գալիս նաև Արարատի, Ուրուատրի, Ուրարտու և Կուտի անուններով։ Ըստ այդմ, ուսումնասիրողները Կորդվաց Արարատը նույնացնում են Ուրուատրիին, որից բխում է նաև Ուրարտու-Արարատը, իսկ Կուտի ջառանգորդ է դիտվում Ջուդին։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակլում՝ Շումերական շրջանում առաջադրվել են Արատտայի և Արարատ-ՈՒրարտուի, ինչպես նաև Արարատ, Արատտա, Ուրուատրի և այլ տարածքների նույնականության վարկածները»,-ասաց Արտակ Սարգսյանը։

Հայկական աղբյուրներում, նրա խոսքով, միայն հիշատակվում է այդ երկիրը, բայց նրա տեղորոշումը դժվար է տալ։ Մինչդեռ ասորեստանյան աղբյուրների հիշատակությունները հնարավորություն են տալիս այդ երկրի սահմանները որոշակի գծագրել։

Նա նշեց, որ Ասորեստանի Սալմանասար 1-ին արքայի Ք․ Ա․ 1263 թ-ի արշավանքի ժամանակ հիշատակվում են 8 երկրներ, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ այս արքան ներխուժել է հայկական լեռնաշխարհի տարածք, Կորտուքի տարածքը հատել է և հասել Տիգրիսների միախառնման շրջան։

Մանրամասն՝ տեսանյութում․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica