close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բճական մտքերի և խայտառակության նոր ռեկորդ՝ Լիտվայում

Խմբագրի անկյուն

5 Հոկտեմբերի 2021, 22:10
 Բճական մտքերի և խայտառակության նոր ռեկորդ՝ Լիտվայում

Վարչապետի աթոռին կառչածը Լիտվայի հայության մի փոքրիկ խմբակի հետ հանդիպման ժամանակ բճական մտքերի նոր ռեկորդ է սահմանել. խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների մասին՝ նա հայտարարել է, թե «… էն աղբյուրները, որոնք ԻԻՀ-ի մամուլում լուրեր են տարածում, փորձել Հայաստանի իմիջը ստեղծել, որպես թշնամական երկիր Իրանի հետ, ցավոք սրտի, շատ դեպքերում Իրանի որոշակի հայկական շրջանակներն են դա անում, որոնք Հայաստանում ունեն ընդդիմադիր որոշակի ուղղվածություն: …Իրանի մամուլում դաշնակցական շրջանակները բան են անում, պատկերացում են ստեղծում, որ Հայաստանում սորոսական կառավարություն է»:

2019 թ. հունվարին՝ նախորդ գումարման ԱԺ-ի գործունեության առաջին իսկ օրերին, ԻԻՀ-ին ի լուր աշխարհի ավտորիտար երկիր անվանած ճամբարափոխիկ պատգամավոր Հ. Կոնջորյանին այս գումարման ԱԺ-ում արդեն խմբակցության ղեկավար նշանակողը, Իրանի հյուսիսային սահմանագծով ձգվող շուրջ 110 կմ երկարությամբ Արաքսի հովիտը Իրանի թշնամի թուրք-ադրբեջանա-իսրայելական կողմին հանձնողը, Կովսական-Միջնավանից մինչ Հորադիզ տարածվող հսկայական մի հարթավայր Իրանի դեմ կիրառվելիք հարվածների և ահաբեկչական գործողությունների պլացդարմի վերածողը, Իրանի համար կարևորագույն նշանակության Գորիս-Կապան միջպետական մայրուղին օրը ցերեկով օտարողը, Իրանի բեռնատարների առջև ճանապարհը փակելու և ավելորդ մաքսատուրքեր գանձելու պատճառ հանդիսացողը, կարճ ասած՝ շուրջ 25 տարի առաջ ձևավորված ստատուս քվոյից նահանջողը և Իրանի անվտանգության համար խորքային սպառնալիքներ ստեղծողը փորձում է Իրանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը բճին հատուկ մեթոդներով «գցել ուրիշի ջեբը»: Հին ժողովրդական խոսք կա՝ դու ասա, որ քեզ չասեն:  

Ավելին՝ փորձագետ Ն. Հոխիկյանին իրանցի պաշտոնյաները հստակ փաստաթղթերով ներկայացրել են, որ Իրանի խորհրդարանը 2020 թ. հոկտեմբերի 7-ին հատուկ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս իր որոշակի տեսակի զինատեսակներ վաճառել այլ երկրների. այն զինատեսակները, որոնք արգելված է վաճառել: Եվ հատուկ պատվիրակություն է ուղարկվել ՀՀ, որպեսզի ՀՀ-ն դիմի Իրանին՝ այդ զինատեսակները գնելու համար:րանական անձնակազմն, այդ զենքով հանդերձ, պետք է մտներ ՀՀ ու Արցախի հարավային շրջաններ՝ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ կոնկրետ գործողություններ անելու համար: Եվ այդ օրենքը հատուկ ընդունվել էր դրա համար): Հայաստանը մերժել է: Դե ինչ, Ն. Հոխիկյանին ևս, համաձայն բճածին դատողությունների, պետք է դասել իրանական շրջանակների մոտ ՀՀ-ի մասին թշնամական պատկերացումներ ձևավորողների շարքը:    

Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ Իրանի հայ համայնքը՝ ընդհանրապես, Իրանի ՀՅԴ կառույցները՝ մասնավորապես,  ինչպիսի նվիրումով են ծառայել և ծառայում Մայր հայրենիքին և պետությանը, Իրանի ՀՅԴ շրջանակները, երկրի խորհրդարանի դաշնակցական պատգամավորները և այլ կուսակցական պաշտոնյաներ ու գործիչներ որքան են ջանացել, որպեսզի խորանան ու նորանոր բարձունքներ նվաճեն ՀՀ-Իրան հարաբերությունները (կարելի էր գոնե Իրանում ՀՀ դեսպանատանից այդ ամենը ճշտել, եթե, իհարկե, վարչապետ կոչեցյալը պետական հիմնարկների գոյության հետ դեռ հաշվի է նստում): Եվ այսքանից հետո այդպիսի կենսատու կազմակերպությանը մեղադրել ոչ այլ ինչի, քան պետության դեմ գործելու մեջ, պարզ անբարոյականություն է: 

Բայց այստեղ ամենագլխավորը ոչ թե բճահեն մտքերի ռեկորդակրի վերոհիշյալ քայլն է, այլ մտագարի իր այդ զեղումներով հերթական անգամ երկիրը, պետությունն ու պետականությունը օտարի աչքի առջև խայտառակելն ու ծիծաղի առարկա դարձնելը: Ըստ սույն ողորմելու տրամաբանության՝ Իրանի նման գերտերությունը, որն ունի դիվկորպուսի փորձառու ներկայացուցիչներ, բազմաոլորտ աշխատակիցներով հարուստ, խոշոր դեսպանատուն ՀՀ-ում, հետախուզական մեծ ցանց, վերլուծական խոշոր կենտրոններ, իր պետական քաղաքականությունը կառուցելիս պետք է մեծապես «ճնշվեր» կամ «ազդվեր»… համայնքային մամուլի՝ կարծեցյալ «թշնամական» հրապարակումներից:

Բնականաբար, Իրանի համայնքային պարբերականների էջերում զետեղվում են հայրենավաճառ իշխանությունների գործողությունների պատճառով ՀՀ-ի ու Արցախի դեմ ծառացած մարտահրավերները մատնանշող հրապարակումներ, ներկայացվում են նաև ՀՀ ընդդիմադիր շրջանակների արտահայտած մտահոգություններն ու օրավուր իրականացող կանխատեսումները: (Ամենևին չի բացառվում, և պարզ տրամաբանությունը դա է հուշում, որ այդպիսի մտահոգություններն ու կանխատեսումները ուղիղ կերպով համընկնում են իրանական լրջագույն շրջանակների եզրակացությունների ու տեսակետների հետ):

Եվ ահա՝ Իրանի նման գերտերության պետական բարձրագույն ղեկավարությունը, ըստ գավառական-բճական վերոհիշյալ տրամաբանության, տվյալ երկրի (ՀՀ-ի) մասին պատկերացումներ է ձևավորում ոչ թե սեփական լրջագույն կառույցների գաղտնի զեկույցների և օպերատիվ տեղեկությունների հիման վրա, այլ, օրինակ, առավոտները Թեհրանի «Ալիք» թերթի էջերը հևասպառ ընթերցելու միջոցով…

Հ.Գ. Նույնքան ցավալի է, որ Լիտվայում գտնվել է հայության մի փոքրիկ խմբակ, որը համաձայնել է ոչ միայն հանդիպել, նստել ու լսել նշյալ զեղումները, այլև անասելիորեն հրճվել սեփական հայրենիքը թշնամուն հանձնողի բճական «մտքերով» ու «դատողություններով»: Դե, հավանաբար, «նման զնմանն գտանէ»:


Վ. Սարգսյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica