close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը «մոծակների նավատորմ» է տեղակայել Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում

Տարածաշրջան

5 Հոկտեմբերի 2021, 15:06
 Իրանը «մոծակների նավատորմ» է տեղակայել Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում

Իրանի «մոծակների նավատորմը» տեղակայվել է Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում: Այս մասին հայտնում է Военное обозрение թելեգրամյան ալիքը: Հաղորդվում է, որ օբյեկտում կա մինչեւ 4000 արագընթաց նավ՝ ծանր գնդացիրներով:

«Թեհրանը բավականին ընդունակ է դրանք զանգվածաբար կիրառել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումների ժամանակ հակամարտության «թեժ փուլ» մտնելու դեպքում»,- պնդում է ռեսուրսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Կասպից ծովի ափին և ջրային տարածքում անցկացվել էին ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքներ:

Թեհրանը քննադատել է այս վարժանքները, քանի որ, կասպյան երկրների միջև կնքված համաձայնագրով, որևէ օտար՝ ոչ կասպյան պետություն, չի կարող զորավարժություններ իրականացնել այդ ծովում:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica