close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիեւը բացառել է Արցախի հայերին որեւէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 22:48
 Ալիեւը բացառել է Արցախի հայերին որեւէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Արցախի հայերին որեւէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցություններին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիանալի գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Ժամանակին մենք առաջարկում էինք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան տրամադրել, սակայն նրանք անընդհատ մերժում էին այդ տարբերակը: Նրանք խոսում էին միայն «անկախության» մասին: Իսկ հիմա, երբ հակամարտությունը ետեւում է, նրանք ինքնավարության հարց են բարձրացնում: Բայց մեր օրակարգը չի ներառում նրանց որեւէ ինքնավարության տրամադրում»,- ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:

Նա կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտությունը համարում է ավարտված: «Հակամարտությունը լուծված է, սա իմ դիրքորոշումն է, իրականությունը ցույց է տալիս, որ այս դիրքորոշումը ճիշտ է: Հետեւաբար, ցանկացած հայտարարություն, որ հակամարտությունը չի լուծվել, ոչ միայն անտեղի է, այլեւ շատ վտանգավոր: Եթե հակամարտությունը լուծված չէ, ուրեմն թող ձեզ ասեն, թե ինչպես պետք է լուծվի...»:

Միաժամանակ, Ալիեւն ասել է, որ ինքը երբեք «որեւէ տարածքային պահանջ չի ունեցել Հայաստանի նկատմամբ», եւ անմիջապես Զանգեզուրն անվանել է «պատմական հող» ու «Ադրբեջանի անբաժանելի մաս»: «Ես վստահ եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով: Եթե իրավիճակի կարգավորումից հետո խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, ինչո՞ւ չվերադառնալ: Սա մեր օրինական իրավունքն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica