close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7:30 կա՛մ խաշի են գնում, կա՛մ՝ անասուն արածեցնելու, դու ո՞ր մեկին էիր գնացել․ Պետրոսյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր այցի մասին

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 21:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7:30 կա՛մ խաշի են գնում, կա՛մ՝ անասուն արածեցնելու, դու ո՞ր մեկին էիր գնացել․ Պետրոսյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր այցի մասին

7:30 կա՛մ խաշի են գնում, կա՛մ անասուն են տանում՝ արածեցնելու, դու ո՞ր մեկին էիր գնացել, Նիքո՛լ Փաշին։ Սրբավայր վախեցած ես գնում, ա՛յ տղա, ամոթ ունեցիր։ Գնում ես այդ ժամին Եռաբլուր, ուզում ես դրանով ցույց տալ՝ հասկանում ես, որ մեղավոր ես տղերքի զոհվելու մեջ։ Ցույց տվեք մի երկրի ղեկավար, որը փախած է ման գալիս իր ժողովրդից․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանության դոցենտ Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցի մասին։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սգո երթ էր կազմակերպել, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ոչ միայն այդ օրը որպես սգո օր չհռչակեցին, այլեւ պատերազմի տարելիցի նախօրեին Հանրապետության հրապարակում կազմակերպեցին «գունագեղ եւ մասշտաբային» միջոցառում։

«Չհռչակեցին սգո օր, որովհետեւ Նիքոլ Փաշինի համար դա սգո օր չէ, այլ սեփական իշխանությունը երկարաձգելու առիթ։ Սգո օրվան պատրաստվող մարդը կարո՞ղ է մի քանի օր առաջ գունագեղ միջոցառում անել։ Եթե սեպտեմբերի 21-ի միջոցառմանը մասնակցել են զոհված զինծառայողների ծնողներ, ազգականներ, ապա մենք մոտ ապագայում հայրենիք ենք կորցնելու՝ ամբողջությամբ»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ այսօր Հայաստանի աջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը ո՞րն է, նա պատասխանեց․ «Թիվ մեկ խնդիրը որը չէ, այլ ով է՝ Նիքոլ Փաշինն է, նա պետք է մեկ վայրկյան առաջ հեռանա, որովհետեւ նրան թվում է, թե օգուտ է, որ երկարաձգում է իր իշխանությունը, մինչդեռ՝ ավելի դաժան է լինելու նրա պատիժը»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica