close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռանիշ աճի մասին խոսող տղան չգիտի՝ արեւը ո՞ր կողմից է դուրս գալիս․ տնտեսագետ

Տնտեսական

28 Սեպտեմբերի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռանիշ աճի մասին խոսող տղան չգիտի՝ արեւը ո՞ր կողմից է դուրս գալիս․ տնտեսագետ

Այս բոլոր գործակալական անձինք երկիրը ծվատել են․ այն հանձնվել է, պարտվել է, երիտասարդների ենք կորցրել։ Այս ամենի հետեւանքով թշնամին մտել է մեր տարածք, եւ սա պատահականություն երբեւիցե չի կարող լինել։ Սա կանխամտածված գործողություն էր՝ սկսված 18 թվականի, այսպես կոչված, «հեղափոխությունից» մինչեւ այսօր,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Այդ հանձնարարությունը, որը գալիս է Թուրքիայից, Ադրբեջանից, ուրիշ գեոկառավարողներից, մարդը վերցրել է իր վրա, իր շուրջը հավաքել է պատահականությունների, որոնք որեւէ վաստակ չունեն ազգի, ժողովրդի, երկրի համար եւ շարունակաբար անում են էն գործը, ինչ որ պետք է անեն։ Դրա մեջ են մտնում մեր տարածք ներխուժելը, ճանապարհները շրջափակելը, մինչեւ թշնամին կհասնի իր նպատակին»,-ասաց տնտեսագետը։

Թշնամու նպատակները, նրա խոսքով, շատ հեռահար են։ Մեր պետականությունն, ըստ տնտեսագետի, ուզում են վերածել վիլայեթության, եւ այդ պրոցեսը շարունակվում է։ Տնտեսությունն էլ, այս իշխանության գործունեության հետեւանքով, հավասարվել է զրոյի․ հողը, ջուրն էլ մերը չեն, որովհետեւ Արցախի 75 տոկոսը տվել են թշնամուն, ջուրը դուրս է հոսում կամ էլի մնացել է։

«Գոնե էս 3 կարեւորագույն ռեսուրսը՝ ջուրը, հողը, ընդերքը, մենք օգտագործենք։ Հողը հանձնում ենք, Հայաստանի բոլոր դիրքերն աստիճանաբար տալիս ենք թշնամուն, ջուրը՝ Արաքսը, մյուս գետային համակարգերը, բոլորը տեղաշարժվում են այլ երկրներ։ Ջուրը, հողը վատ ենք օգտագործում, ընդերքն էլ՝ Սոթքը, Դրմբոնը եւ այլն, դա էլ լավ չենք օգտագործում, հետն էլ նվիրում ենք։ Բնության տվածը մենք չենք օգտագործում, որ կարողանանք գոնե մեր փոքր հարցերը լուծենք։ Երկնքի մասին էլ ընդհանրապես չխոսենք, որովհետեւ դա ճոխություն է դառնում մեզ համար․ մի աղջիկ կա, մեր օդայինի ղեկավարն է։ Դրա համար էլ օդի մասին ես ընդհանրապես չեմ խոսում։ Փաստորեն մի կողմից գովելի է, որ, ստանալով նման հանձնարարություն՝ հպարտ քայլում են, հիմա էլ պուրակ է ուզում կառուցել։ Երկիրը վերանում է, էսպիսի բաներ են անում․ սա զավեշտ է»,-Yerkir.am-ին ասաց Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ հասարակությունը վաստակ ունեցող չի ընդունում, բայց առաջին պլան է բերում շանտաժիստին։ Ավելին, հասարակության զգալի մասը, թեկուզ նաեւ ընտրակեղծիքներով, ուրախ է, որ նա է երկիրը ղեկավարում։

«Մենք կանգնած ենք երկրի կորստի առջեւ։ Երկիրը վաճառել են։ Երկրում կատաստրոֆիկ թանկացում կա։ Ես խոսում եմ առաջին անհրաժեշտության ապրանքի մասին, որով կարող է մարդը միայն իր ֆիզիոլոգիական գոյությունը պահպանել։ Այդ կտրվածքով մինչեւ անգամ՝ ունենք ընդգծված դժվարություն։ Եթե չի աշխատում տնտեսությունը, հասարակ բան է՝ ապրանքի գինը պետք է կտրուկ բարձրանա։ Այն տղան էլ, որ խոսում է տնտեսական եռանիշ թվերի մասին, մի թերություն ունի՝ չգիտի արեւը որ կողմից է դուրս գալիս։ Նրան լուրջ ընդունել, լսելն ամոթ է»,-նշեց տնտեսագետը։

Ըստ նրա, կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն էլ մարդկությունը կործանելու համար է։

«Ամբողջ գեոկառավարողները մարդկությունը, բնակչությունը փոքրացնելու, մեկ միլիարդին հասնելու համար աստիճանաբար այսպես են անում։ Պա՞րզ չի, որ բոլոր նրանք, ովքեր, իրենց իրավունքները պահպանելով, ասում են, որ չեն պատվաստվելու, այդ մարդկանց պարտադրող, ստիպողական քայլերով, աշխատավարձի, աշխատանքի, տեղաշարժի բացակայությամբ բերելու են այն վիճակին, որ մարդը ստիպված գնա պատվաստման։ Մենք մի սխալ բան ունենք․ ով պաշտոն է կրում, մեզ թվում է, թե նա շատ բարձր է։ Չենք կարող պատկերացնել, որ նրանք ողորմելի սուբյեկտներ կարող են լինել։ Իրենք եթե հասկանան ինչ են ասում, պետք է զոհվեն հերոսի մահով»,-ասաց տնտեսագետը։

Բոստանջյանը խոսեց նաեւ Իրանի հետ սահման չունենալու հետեւանքների մասին․ Վրաստանը մեզ համար հուսալի գործընկեր չէ։

«Եթե խոշոր, ազդեցիկ, որոշող երկրները հայ-իրանական սահմանը փակեն, իրենց համար պրոբլեմ չէ նաեւ Վրաստանի սահմանը փակելը։ Սահմանը բացել-փակելը, իհարկե, կարեւոր է, բայց առաջինը՝ դու ինքդ պետք է աշխատես, ստեղծես քո սնվելունը, գոյատեւելունը, որից հետո սահմանի խնդիրներ են ծագում։ Այս պատերազմից հետո մենք խայտառակ վիճակում ենք հայտնվել՝ այնպիսի վիճակում, որ միջազգային կառույցները բացարձակապես չեն էլ ուզում պատկերացնել, որ մի այդպիսի գոյացություն էլ կա։ Եթե տվյալ երկրի հասարակության մեծամասնությունն ասում է՝ թող փորս կուշտ լինի, ուզում է թուրքը, ով ուզում է, ոչինչ, թող կպչի մաշկիս, վախենում ես, որ այդպիսին են։ Որքան էլ կեղծեցին այս ընտրությունները, բայց մարդիկ կան, որ ընտրել են։ Հիմա էլ բառ են գտել՝ «հաղորդակցություն»։ Էդ «հաղորդակցությունը» ո՞րն է՝ միջանցք։ Քանի որ նրանք անընդհատ օգտագործել են «միջանցք» բառը, մերոնք էլ, իբր հուզված, շպրտում են «հաղորդակցություն» բառը։ Հաղորդակցության միջոցներ նշանակում է՝ ընդհանրապես միջանցք էլ, դրանից ավելի էլ։ Հիմա Բաթում քաղաքը, ըստ էության, ամբողջությամբ թուրքերինն է։ Նրանք ո՛չ կռիվ են անում, ո՛չ ընդհարման են գնում։ Գործունեություն ծավալելը, որը պահանջում է ֆինանսական ռեսուրսներ, ով տալիս է այդ ռեսուրսները, դու աստիճանաբար համակերպվում ես էդ ինստիտուտի հետ։ Վաղը որ գան, եթե չկոտորեն, ասելու են գլուխդ կախ, հանգիստ աշխատիր, որովհետեւ փողը տվել եմ։ Եթե հասարակության մեջ համակերպվող մարդկանց տեսակարար կշիռը մեծ է, ուրեմն երկիրը կորցնելու  հավանականությունը մեծ է»,-Yerkir.am-ին ասաց Վարդան Բոստանջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica