close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ-ում «դժգույն, դժբախտ» վիճակ է․ համալսարանի լույսերը միտումնավոր անջատված են

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 16:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ-ում «դժգույն, դժբախտ» վիճակ է․ համալսարանի լույսերը միտումնավոր անջատված են

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի լույսերը աշխատանքային ժամին միտումնավոր անջատում են։

Համալսարանի դասախոս, իրավաբանության դոցենտ Գեւորգ Պետրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ 30 տարի է համալսարան է հաճախում, այսպիսի խայտառակ բան չի տեսել։

«Երբեւէ այսպիսի անմխիթար վիճակ չի տիրել Մայր բուհում, հոսանքի առկայության դեպքում՝ անջատված է կենտրոնական մասնաշենքի լույսերը։ Ամոթ է, եթե հյուրեր ունենանք՝ ի՞նչ տպավորություն կունենան հոսանքազրկված Մայր բուհի մասին։ Քանի որ վերջին շրջանում համալսարանի «գործերը խառն» են, ինչը ազդում է նաեւ բուհի գործունեության հրապարակայնության աստիճանի վրա, ուսի պարզ չէ, թե խնայվող միջոցները ինչ ուղղությամբ են պատրաստվում ծախսվել։ Մի բան սակայն պարզ է, որ դրանք չեն ուղղվում համալսարանի գոյությունն ու կենսագոյութույնը ապահովող պրոֆեսորադասախոսական անձնակազմի կենսապայմանների բարելավմանը։ Հակառակը՝ կրճատվում են դասաժամերը եւ դրանց համապատասխան աշխատողների աշխատավարձերը»,-ասաց Պետրոսյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica