close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատրաստվում էի Ստրասբուրգում բարձրացնել գերիների հարցը, բայց դատարանը զրկեց այդ հնարավորությունից. Արմեն Գևորգյան

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 16:00
 Պատրաստվում էի Ստրասբուրգում բարձրացնել գերիների հարցը, բայց դատարանը զրկեց այդ հնարավորությունից. Արմեն Գևորգյան

Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ-ն: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում նաև ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, որին, սակայն, դատարանը թույլ չի տվել մեկնել: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գևորգյանը նշեց, որ  նիստը  հագեցած ու հայկական օրակարգով է։

«Մի քանի հարցեր կային,  որ հատկապես առնչվում են ՀՀ-ին: Ես՝ որպես պատվիրակության անդամ, և հետևելով ԱԺ նախագահի կարգադրությանը,  որը ստորագրվել է ամսի 22-ին՝ գործուղման մասին, պատրաստվում էի մեկնել: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար  դիմել եմ դատարանին և Հատուկ քննչական ծառայությանը, ամսի 24-ին ստացել եմ մերժում դատարանի կողմի՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Ամսի 28-ին լինելու է դատական նիստը, որին Ձեր  ներկայությունը պարտադիր է,  ուստի խնդրանքը չի կարող բավարարվել»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այդուհետ ինքը  գրել է երկրորդ դիմումը՝ ներկայացնելով նոր հանգամանքներ, թե ինչու է կարևոր իր ներկայությունն այդ խորհրդաժողովին:

«Երկրորդ դիմումն էլ  մերժվել է՝  առանց բացատրության: Դատավոր Դանիբեկյանի որոշման արդյուքում ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն  այսօր այնտեղ չեն։ Նստաշրջանի ընթացքում կա գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի հնարավորություն, ես պատրաստվում էի բարձրացնել գերիների հարցը, թե ի՞նչ է անում Եվրոպայի խորհուրդը , որպեսզի այդ մարդիկ  օր առաջ հայտնվեն իրենց հայրենիքում: Պատրաստվում էի այնտեղ հանձնել Մարդու իրավունքների Հայաստանի պատրաստած երկու զեկույցները, բայց այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունն իրականացնելուց. ցանկություն եմ ունեցել տեղում հանդիպել Մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի հանձնակատարի հետ:  Հիմա հարց՝ եթե դատարանը կարողանում է նիստը հետաձգել, որովհետև պետք է գնա վերապատրաստումների, ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը,  որը կարող էր ընդամենը  մեկ շաբաթ հետաձգել այսօրվա նիստը,  որպեսզի պատվիրակությունը կարողանար լիարժեք ներկայանալ: Այսօրվա գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում»,- նշեց Արմեն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica