close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է ստացվում` նույն բուհի ուսանողը պատվաստումից ազատվում է, իսկ դասախոսը պարտավոր է․ իրավաբան

Հասարակություն

28 Սեպտեմբերի 2021, 15:45
 Ինչպե՞ս է ստացվում` նույն բուհի ուսանողը պատվաստումից ազատվում է, իսկ դասախոսը պարտավոր է․ իրավաբան

Ինչպե՞ս է ստացվում, որ նույն բուհի ուսանողն ազատվում է, դասախոսը պարտավոր է պատվաստվել, ընդ որում՝ երբ երկու խումբն էլ իրար վարակելու հավանականություն ունեն․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց իրավաբան Էմիլ Մարկոսյանը առողջապահության նախարարության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

«Երկու օր առաջ մեզ ասել էին, որ նախարարությունից կընդունեն, սակայն այսօր որեւէ մեկը չեկավ, ավելին՝ մերժեցին՝ հասկացնելով, որ հանդիպում չի էլ լինելու։ Ցանկություն չունեն տվյալ կառույցում մեզանից որեւէ մեկի հետ հանդիպել, խոսել։ Համարձակություն չունեն պատասխանելու մեր հարցերին։ Հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում 15-20 հազար դրամ ՊՇՌ թեստը 2 օրվա ընթացքում դառնում է 6-7 հազար դրամ։ Ստացվում է, որ նախարարությունում եղել են գերշահույթ հետապնդողներ եւ մնացել են անպատիժ։ Եթե հնարավոր է եղել ՊՇՌ հանձնել այդքան մատչելի, ինչո՞ւ են մինչ օրս թալանել քաղաքացիներին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր Առողջապահական հասարակական կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով անվավեր ճանաչել նախարարի N65-Ն հրամանը։ Ըստ այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ այդ որոշումը հակասահմանադրական է եւ ոտնահարում է մարդկանց իրավունքները։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica