close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահին առաջարկել են դիմել ՍԴ

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 15:18
 Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահին առաջարկել են դիմել ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․

«2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։

Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար:

Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:

 

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica