close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Ղազինյանը դարձյալ չընտրվեց պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2021, 15:12
 Արթուր Ղազինյանը դարձյալ չընտրվեց պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։

«Հայաստան» խմբակցությունը հինգերորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հանձնաժողովն անգործության է մատնված, որևէ անվտանգային հարց չի քննարկվում:

«Արդեն երկու ամիս ձևավորվել է նոր Ազգային ժողովը, երկու ամիս գործունեություն է ծավալում, այդ թվում՝ նաև պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը։ Հանձնաժողովը այս ռազմաքաղաքական իրավիճակում, շատ լարված սահմանային իրավիճակում, երբ թշնամին օկուպացրել է նաև Հայաստանի սուվերեն տարածքը, չեն դադարում թշնամու սադրանքները, սահմանի գրեթե ողջ երկայնքով դեռ անմխիթար կահավորված վիճակում են առաջնագծի հենակետերը, այս երկու ամսվա ընթացքում միակ հարցը, որը քննարկում է ու եզրակացության չի հանգում,  պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն է։ Երկու ամսում հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ, որևէ օրենսդրական նախաձեռնություն,  հանձնաժողով բերված որոշ նախաձեռնություններն էլ քննարկման նյութ չեն դառնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

«Ամենաանշան, ամենաքիչ էական հարցը, որը կարող է այսօր հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին հետաքրքրել, այդ հարցն է: Կարող եք ուրիշ բանաձև բերել, որ հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ այբբենական կարգով նիստը նախագահում են հանձնաժողովի ՔՊ-ական անդամները»,- հավելեց նա:

Քվեարկության արդյունքում Արթուր Ղազինյանը դարձյալ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica