close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակամարտության սրում Սերբիայի և Կոսովոյի սահմանին. Սերբիան բանակը բերել է մարտական վիճակի

Աշխարհ

27 Սեպտեմբերի 2021, 15:04
 Հակամարտության սրում Սերբիայի և Կոսովոյի սահմանին. Սերբիան բանակը բերել է մարտական վիճակի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է բանակը բարձրացնել մարտական պատրաստության: Այդ մասին կիրակի՝ սեպտեմբերի 26 -ին, հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը:

Ըստ DW-ի՝ իրավիճակը վատթարացել է Կոսովոյի սահմանամերձ գոտում հատուկ նշանակության ուժերի տեղակայման պատճառով: Սերբերը կոսովցիների գործողությունները որակել են որպես սադրանք:

Կոսովոյի ոստիկանության ստորաբաժանումները նախկինում տեղակայվել էին երկրի հյուսիսում գտնվող երկու սահմանային անցակետերում: Տարածաշրջանում գերակշռում են էթնիկ սերբերը, որոնք չեն ճանաչում Պրիշտինայի էթնիկ ալբանացիների կառավարությունը:

Հատուկ ջոկատներն այնտեղ էին ժամանել կառավարության որոշման համաձայն, որը սերբական համարանիշերով վարորդներին կարգադրել էր Կոսովո մտնելիս դրանք փոխել ժամանակավոր համարանիշերով: Այս պահանջի դեմ բողոքի ցույցեր են սկսել հարյուրավոր էթնիկ սերբեր: Նրանք նաև տրանսպորտային միջոցներ են օգտագործել՝ սահմանային անցակետերում երթևեկությունը փակելու համար:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երկու կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը: «Հատուկ ջոկատայինները պետք է անհապաղ դուրս բերվեն սահմանից»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «ցանկացած հետագա սադրանք կամ միակողմանի և չհամակարգված գործողություն անընդունելի է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը նույնպես կողմերին զսպվածության և երկխոսության վերսկսման կոչ է արել: Դաշինքի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

Ալեքսանդր Վուչիչը, իր հերթին, ասել է, որ սերբական ուժերը չեն մտել Կոսովոյի տարածք՝ պահպանելով միջազգային պայմանագրերը, բայց Բելգրադը պատրաստ է գործել շրջանում սերբ բնակչության վրա հարձակման  և ՆԱՏՕ-ի կողմից արձագանքի բացակայության դեպքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica