close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստրասբուրգում սկսվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը. օրակարգում է նաև Ղարաբաղի հումանիտար վիճակի հարցը

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 13:19
 Ստրասբուրգում սկսվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը. օրակարգում  է նաև Ղարաբաղի հումանիտար վիճակի հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային եւ այս տարվա եզրափակիչ նստաշրջանը տեղի կունենա Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը։ Ինչպես տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունում, օրակարգի հիմնական կետերն են լինելու կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը։

«Բարձր մակարդակի պանելը եւ ինտերակտիվ բանավեճերը «Շրջակա միջավայրը եւ մարդու իրավունքները. անվտանգ, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի իրավունք» թեմայով, ինչպես նաեւ բանավեճերի մի ամբողջ օր այդ թեմայով աշնանային նստաշրջանի ծրագրի հիմնական կետերն են»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Համաձայն օրակարգի նախագծի, որը դեռեւս պետք է հաստատվի երկուշաբթի նստաշրջանի բացման ժամանակ, անմիջապես յոթ բանավեճեր կլիմայի փոփոխության եւ դրա հետ կապված հետեւանքների թեմայով տեղի կունենան չորեքշաբթի։

Նստաշրջանի օրակարգի հաստատման ընթացքում  կընդունվի որոշում նաեւ շտապ եւ ընթացիկ բանավեճերի վերաբերյալ, ներկա պահին դրանք հինգն են։ Շտապ բանակռիվերի նախաձեռնողները առաջարկում են բանավեճեր անցկացնել եւ դրանց արդյունքներով ընդունել բանաձեւեր Աֆղանստանի իրավիճակի, Բելառուսի հետ Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի սահմանին աճող միգրացիոն ճնշման, ինչպես նաեւ համակարգչային հանցագործությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արձանագրության նոր նախագծի մասին։ Հաշվի առնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգով մեկ նստաշրջանի ընթացքում շտապ բանակռիվները կարող են իրականացվել առավելագույնը երկու անգամ, նշված թեմաներից մեկը կմերժվի։ Բացի այդ, վեհաժողովի քարտուղարությունը ստացել է բանակռիվների երկու հայտ ընթացիկ ձեւաչափով (առանց ըստ արդյունքների բանաձեւերի ընդունման) ԵՄ եւ Արեւմտյան Բալկանների երկրների միջեւ կապերի, ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից Ղրիմի բնիկ ժողովուրդների քաղաքական հետապնդումների» մասին։

Առաջին օրը պատգամավորները նաեւ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հեռեւանքները Հայաստանի եւ Ադրբեջանի համար, իսկ ԵԽԽՎ ղեկավարությունը կհայտարարի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկրին։ Այս տարի միայն երկու թեկնածու է նշվել երեքից. միջազգային ոչ կառավարական «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը եւ բելառուսական ընդդիմության ներկայացուցչուհի Մարիա Կոլեսնիկովան, որին սեպտեմբերի սկզբին Մինսկում դատապարտել են 11 տարվա ազատազրկման։ Մրցանակի երրորդ թեկնածուի անունը չի նշվում «անվտանգության նկատառումներով»։

Այլ թեմաների շարքում շաբաթվա ընթացքում կքննարկեն Եվրոպայի սոցիալ-տնտեսական անհավասարությունը, վեհաժողովի գենդերային կազմը, պայքարը «պատվի հանցագործությունների» դեմ։ Վեհաժողովի առջեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անունից հայտարարությամբ հանդես կգա Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, սպասվում են առողջապահության եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդեսի եւ Հյուսիսային Մակեդոնիայի փոխվարչապետ Նիկոլա Դիմիտրովի ելույթները։ Նախատեսված է նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի ավանդական դիմումը պատգամավորներին, որից հետո նա կպատասխանի նրանց հարցերին։

Այս նստաշրջանը, ինչպես եւ այս տարի անցկացված բոլոր նստաշրջանները, կկազմակերպվի հիբրիդային ձեւաչափով, երբ պատգամավորների մի մասը բանակռիվներին կմասնակցի տեսակապով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica