close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի և Էրդողանի հանդիպման նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարված են հասցրել Աֆրինում սիրիական թուրքամետ ընդդիմության դիրքերին

Աշխարհ

27 Սեպտեմբերի 2021, 12:03
 Պուտինի և Էրդողանի հանդիպման նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարված են հասցրել Աֆրինում սիրիական թուրքամետ ընդդիմության դիրքերին

Պուտինի և Էրդողանի հանդիպման նախաշեմին Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր օդային հարված են հասցրել Աֆրինում սիրիական ընդդիմության դիրքերին: Ինչո՞ւ է դա կարևոր. վերջին տարիներին Ռուսաստանը օդային հարվածներ չի հասցրել թուրքական վերահսկողության այնպիսի գոտիներին, ինչպիսիք են Աֆրինը, «Եփրատի վահանի» և «Խաղաղության աղբյուրի» գոտիները. հայտնում է Voice of Turkey թելեգրամյան ալիքը։

«Հարկ է նշել, որ թուրքական ավիացիան վերջին օրերին օդային հարվածներ է հասցրել PKK-ի վերահսկողության տակ գտնվող Թել Թամիրին՝ չնայած այնտեղ ռուսական ռազմական ոստիկանության առկայությանը: Նաև օդային հարվածներ են հասցվել Մանբիջի նահանգում և Այն Իսայի մերձակայքում, որոնցում նույնպես առկա են ռուսական ռազմական ոստիկանություն:

Ի՞նչը կողմերի սրտով չէ. ռուսական կողմին չի բավարարում Իդլիբի նահանգում մի շարք խմբերի առկայությունը, մինչդեռ Թուրքիան պարտավորվել է լուծել այս խնդիրը: Թուրքիան գոհ չէ Թուրքիայի սահմանին PKK-ի զինյալների շարունակական ներկայությունից, չնայած այն պայմանագրին, որի համաձայն՝ ռուսական կողմը պարտավորություն ստանձնեց նպաստել PKK-ի հեռանալուն թուրք-սիրիական սահմանից 35 կմ հեռու: Թուրք փորձագետներ ասում են՝ այս համաձայնությունը ձեռք է բերվել մինչ Իդլիբը, հետևաբար, Ռուսաստանը չի կարող Թուրքիային մեղադրել Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների համար, քանի դեռ նա չի կատարել PKK-ի զինյալների առջև ստանձնած պարտավորությունը:

Հարկ է նշել, որ մինչ այժմ Թուրքիայում իշխանամետ ԶԼՄ-ների մեծ մասը ոչ մի կերպ չի հաղորդել Աֆրինի վրա ավիահարվածների մասին»,– նշում է ալիքը։

Իր հերթին, ArabNews-ը գրում է, որ ռուսական զորքերի հարվածների արդյունքում տասնմեկ զինյալ է սպանվել, ևս 13-ը՝ վիրավորվել: Նման ռուսական հարձակումները Սիրիայի այս հատվածում, որը երեք տարի վերահսկվում էր Թուրքիայի և նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, հազվադեպ են լինում։ «Սա հստակ ուղերձ է Ռուսաստանից Թուրքիային, որը վկայում է «կարմիր գծերի» բացակայության մասին»,- ասել է թուրքամետ սիրիական «ազգային բանակի» խոսնակը»,- գրում է ArabNews- ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Թուրքիայի նախագահի այցը ՌԴ։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման գլխավոր թեման լինելու է հենց սիրիական խնդիրը, քննարկվելու են նաև տարածաշրջանային այլ հարցեր, որոնցում ներգրավված են և՛ ՌԴ–ն, և՛ Թուրքիան։

Նյութը՝ Yerkir.am–ի

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica