close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց մինչև վերջ՝ մինչև Շուշին հանձնելը

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2021, 16:36
 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց մինչև վերջ՝ մինչև Շուշին հանձնելը

Եթե Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին սխալ քաղաքականությունը չլիներ, ապա մենք կխուսափեինք պատերազմից։

Եթե պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի սխալ ու տարօրինակ վարքագիծը չլիներ, ապա մենք այս խայտառակ արդյունքներն ու այսքան թվով զոհերը չէինք ունենա։

Եթե Նիկոլ Փաշինյանն ադեկվատ ու պատասխանատու գտնվեր պատերազմի օրերին (մի կողմ դնենք դավաճանության վարկածը), ապա այն կարող էր կանգնեցվել, օրինակ, հոկտեմբերի 19–ին։ Այդ դեպքում Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, այդքան զոհեր չէին լինի, Գորիս–Կապան ճանապարհի 21–կիլոմետրանոց հատվածը չէր ադրբեջանացվի, Հայաստանը մազից կախված չէր լինի։

Այս պնդումները հիմնված են ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի վրա։ Հետևաբար՝ բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես, պատերազմը չկանգնեցնելու մասով։

Ինչո՞ւ չկանգեցվեց պատերազմը

Պատերազմի առաջին իսկ օրը պարզվեց, որ մեր հակաօդային պաշտպանության համակարգը գործնականում գոյություն չունի։ Մեկ օրում գրեթե բոլոր համակարգերը շարքից հանվեցին։ Թեև հայտարարվում էր, որ մեր զինվորները օդից պաշտպանված են, քանզի Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ զենքը գնել է։

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլի ղարաբաղյան դրածո Արայիկ Հարությունյանը պարզապես ստում էր ու մոլորեցնում մեր հանրությանը։ Նա ընդամենը Նիկոլի էժանագին փիառով էր զբաղված։

Թուրքական անօդաչու թռչող սարքերից պաշտպանված չլինելով՝ մեր բանակը դարձավ օդից եկող կրակի թիրախ։ Պատերազմի ելքը կանխորոշվեց հենց այդ հանգամանքով։

2020–ի նոյեմբերի 9–ից հետո բազմիցս է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուներ մի քանի հնարավորություն պատերազմը կանգնեցնելու համար։ Բայց նա դա չի արել։ Չի արել, օրինակ, հոկտեմբերի 19–ին, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսօր էլ Ալիևը խոսեց այն մասին, որ նման հնարավորություն եղել է նաև հոկտեմբերի 7–ին։ Պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա։

Եթե Ալիևը չի խաբում, ապա մի շարք հարցեր են առաջանում։ Ինչո՞ւ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը և համաձայնեց նոյեմբերի 9–ի համաձայնագրին միայն այն բանից հետո, երբ արդեն Շուշին անցել էր ադրբեջանցիներին։ Դատելով ամենից՝ Նիկոլը նույնիսկ Շուշիի անկումից հետո չէր կանգնեցնի պատերազմը, եթե չլիներ ռուսական կոշտ պարտադրանքը։

Նիկոլը մինչև հիմա լղոզված պատասխաններ է տվել այս թեմայով։ Նրա միակ չլղոզված պատասխանն այն է, որ ինքը վախեցել է կագնեցնել պատերազմը, որպեսզի հանկարծ իր հասցեին չասեն՝ «Նիկոլ, դավաճա՛ն»։ Այսինքն ստացվում է, որ Նիկոլը գերադասել է կորցնել տարածքներ, տալ հազարավոր զոհեր, բայց հանկարծ անձնական հարվածներ չստանալ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ պատերազմը կանգնեցնելու համար նրան կարող էին դավաճան համարել։

Եթե Նիկոլն անկեղծ է իր խոսքերում, ապա դա նշանակում է, որ հայ ժողովուրդը, Արցախի պետականությունը և մեր երկրի ներկա վիճակը արծրունանիկոլական քարոզչության զոհ են դարձել։ Իրենք այնպիսի քարոզչական բլեֆ էին հրամցնում, որ վախեցել են ճշմարտությունն ասել և գերադասել են հազարավորների գլուխն ուտելու գնով «հաղթող Նիկոլի» կերպարը պահել ու կանգ են առել միայն Պուտինի միջամտության արդյունքում։

Թե ո՞րն է եղել Նիկոլի քայլերի բազմաշերտ մոտիվացիան, կպարզվի միայն իշխանափոխությունից հետո։ Անդրանիկքոչարյանական քննիչ հանձնաժողովը էժանագին շոուի և Նիկոլի օգտին աշխատելու համար է ստեղծվելու, եթե, իհարկե, ստեղծվի։

Այս պահին հստակ կարելի է ասել, որ մենք այս վիճակում ենք հայտնվել տիեզերական մասշտաբների հասնող հիմարության ու ծայրահեղ դիլետանտիզմի արդյունքում։ Մնացածը «հերձումը» ցույց կտա։

Կորյուն Մանուկյան

Աղբյուրը՝ 7or.am

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica