close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքում սպանվել են Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապ ունեցող ամերիկացի և հրեա սպաներ

Տարածաշրջան

24 Սեպտեմբերի 2021, 17:39
 Իրաքում սպանվել են Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապ ունեցող ամերիկացի և հրեա սպաներ

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի հակաահաբեկչական հրամանատարների՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության, դիմադրության ճակատը ոչնչացրել է ամերիկացի և իսրայելցի սպայի. հայտնում է ParsToday–ը։

Գործողությունն իրականացվել է որպես վրեժ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Քուդս» բրիգադի հրամանատար, գեներալ-գնդապետ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական զինված ուժերի հրամանատարի տեղակալ Մահդի ալ Մուհանդիսի սպանության։

Դիմադրության ճակատի անվտանգության բարձրաստիճան սպայի զեկույցում ասվում է, որ սպանությունների զոհ են դարձել ամերիկյան «Կարմիր ձիերի» հրամանատար, 55 -ամյա փոխգնդապետ Ջեյմս Ուիլիսը և իսրայելցի գնդապետ Շերոն Ասմանը։

Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը պնդում են, որ հրամանատարները զոհվել են առանձին վթարների արդյունքում՝ մի քանի օրվա տարբերությամբ: Պենտագոնը հունիսի 27-ին հայտարարել է, որ Ուիլիսը սպանվել է Քաթարի «Ալ Ուդեյդ» բազայում ոչ մարտական միջադեպի ժամանակ՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու:

Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ասմանը մահացել է հուլիսի 1-ին «Իսրայելի կենտրոնական ռազմաբազայում ֆիթնես պարապմունքների ժամանակ»:

Այնուամենայնիվ, The Cradle-ը, հերքելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, մեջբերել է անվտանգությունում իր աղբյուրի խոսքերը, որ թե՛ Ուիլիսը և թե՛ Ասմանը սպանվել են Էրբիլում՝ Իրաքի հյուսիսում, Սոլեյմանիի և Մուհանդիսի սպանություններում ներգրավված անձանց դեմ գործողության շրջանակներում:

Այս տարի առնվազն երկու առանձին հարձակում է իրականացվել Իրաքում իսրայելական «Մոսադ» լրտեսական ծառայության թիրախների վրա:

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica