close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իլհամ Ալիևը կոչ է արել աշխարհի երկրներին՝ չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը

Արցախ

24 Սեպտեմբերի 2021, 16:05
 Իլհամ Ալիևը կոչ է արել աշխարհի երկրներին՝ չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը

Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը, երբ հղում ենք անում մեր տարածքներին, թույլ չտալ կիրառել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող մանիպուլյացիոն անուններ․  ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում։

«Ադրբեջանը լուծել է 30-ամյա հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծել ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով առիթից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ -ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ, մանիպուլյատիվ անունների կիրառումը»,- ընդգծել է թշնամական պետության ղեկավարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica