close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ENKA ընկերությունը լքում է Վրաստանը և պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ այդ պետության

Տարածաշրջան

23 Սեպտեմբերի 2021, 15:30
 Թուրքական ENKA ընկերությունը լքում է Վրաստանը և պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ այդ պետության

Թուրքական «ENKA» ընկերությունը, որը պետք է կառուցեր Նամախվանիի ՀԷԿ-ը (ներդրումային ծրագիր՝ 800 մլն դոլար արժողությամբ), խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ:

2019 թվականի ապրիլի 25-ին թուրքական ENKA İnşaat-ի դուստր ձեռնարկությունը`ENKA Renewables-ը, Վրաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել Նամախվանիի ՀԷԿ-ի նախագծի, շինարարության, կառավարման և շահագործման վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում էր Վրաստանի կառավարության հետ 15 տարի ժամկետով էլեկտրաէներգիա գնելու մասին համաձայնագրի կնքում՝ ութ ամսվա պետական երաշխիքով (սեպտեմբերից ապրիլ):

Նամախվանի ՀԷԿ-երի կասկադի նախագիծը ներառում է երկու առանձին ՀԷԿ-եր Ռիոնի գետի վրա` Ստորին Նամախվանի (333 ՄՎտ) և Վերին Նամախվանի (100 ՄՎտ): Բացի դրանից՝ նախատեսվում էր կառուցել մոտ 30 կմ ճանապարհ՝ այն ճանապարհի փոխարեն, որը պետք է ջրածածկ լիներ ջրամբարի կառուցման պատճառով:

Սակայն ENKA İnşaat-ը հայտարարություն է հրապարակել Ստամբուլի բորսայում, որ ENKA Renewables-ը, որում ENKA İnşaat-ին պատկանում է բաժնետոմսերի 90%-ը, տեղեկացնում է Վրաստանի կառավարությանը 2019 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրի խզման մասին`կապված Վրաստանի կողմից պայմանագրի պայմանների խախտման և դրա հետևանքով առաջացած ֆորս մաժորի հետ:

Ըստ bm.ge-ի՝ թուրքական ընկերությունը պատրաստվում է դատի տալ Վրաստանի կառավարությանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում երկար ամիսներ բողոքի ակցիա էր իրականացվում ընդդեմ շինարարության․ ցուցարարները նշում էին, որ ՀԷԿ–ը լուրջ հետևանքներ կունենա՝ բնապահպանական տեսանկյունից։

Նամախվանիի ՀԷԿ–ի կառուցման ու դրա հետևանքների մասին առավել մանրամասն՝ «Վրաստանը Թուրքիային է վաճառել Ռուսաստանի հետ սահմանը. թուրքական տնտեսական ներդրումների հետևանքը» հոդվածում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica