close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

23 Սեպտեմբերի 2021, 09:56
 Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական պատասխան։ Երեկ մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն այս հարցով մոտեցել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատասխանել են, որ առայժմ անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա, եւ պետք է սպասել, ապա նշել են, որ վերջին մի քանի օրը ոչ աշխատանքային են եղել, եւ նորություն չունեն, թե երբ կարող են անձնագիր տրամադրել։ Անձնագրային բաժանմունքից հորդորել են դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ «Օվիր»։

Նման խնդիր է առաջացել նաեւ Մալաթիայի անձնագրայինում, եւ քաղաքացիները կրկին փաստի առջեւ են կանգնել: «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին այս հարցով դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ հիմա նման խնդիր չկա, դա օրեր առաջ էր, եւ այժմ քաղաքացիները կարող են դիմել եւ ստանալ։ Մարզերի բնակիչներն հակառակն են պնդում, եւ այս խնդիրը ոչ միայն Արմավիրի, այլեւ մյուս մարզերում է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica