close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի իշխանությունը, շոու ցույց տալով, մենակ է թողել արցախցուն․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախ

22 Սեպտեմբերի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի իշխանությունը, շոու ցույց տալով, մենակ է թողել արցախցուն․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախցիների վիճակը գնալով ավելի է վատանում, մարդիկ հուսալքվում են՝ տեսնելով, որ Արցախում ոչ ոք զբաղված չէ իրենց անվտանգային հարցերը լուծելով։ Արցախի իշխանությանը հետաքրքիր չեն այդ խնդիրները։ Դրան հակառակ՝ ինչ-որ սոցիալական ծրագրերի ամպագոռգոռ հայտարարություններով փորձում են հարմարեցնել մարդկանց այս իրավիճակին՝ կեղծ խոստումներով ու կեղծ օրակարգերով հանգստացնել՝ իբր որեւէ խնդիր ու պրոբլեմ չկա,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը թքած ունի, թե մարդիկ սոցիալական եւ անվտանգային ինչ պրոբլեմների առաջ են կանգնած։ Պատերազմից մի տարի է անցել, բայց այն մինչեւ այսօր չի դադարել․ թշնամին կրակում է Արցախի վրա, իսկ Արցախի իշխանությունը Ստեփանակերտում երկրորդական գործերով է զբաղված։

«Ֆինանսական բոլոր ծրագրերը, սկսած աշխարհազորայիններին հասանելի գումարից, տապալեցին Արցախի իշխանությունները․ նրանք այդ ծրագրերի շահառու էին դարձնում իրենց շրջապատի մարդկանց, որոնք որեւէ կապ չունեին այդ ծրագրերի հետ։ Հոլովակներ են պատրաստում, թե ինչպես է Արցախի նախագահը գնում վայրեր, որտեղ մեծ բիզնես է դրվում կամ շենքեր ու տներ են կառուցվում։ Մինչեւ այսօր որեւէ մեկը չի դարձել բնակարանի շահառու։ Դրա փոխարեն շատ արագ գեղեցկացնում են Ստեփանակերտում ԱԱԾ-ի շենքը, երիտասարդության եւ մշակույթի պալատի շենքը, նոր կանգառներ են տեղադրվում, սալիկապատման աշխատանքներ են կատարվում։ Եւ, ըստ մեր ունեցած տվյալների, դա Արայիկ Հարությունյանի հարազատների բիզնեսն է։ Եւ սա նրանք համարում են շինարարություն»,-նկատեց պատգամավորը։

Նա ցույց է տալիս այն հաստափոր տետրը, որտեղ ամեն օր ավելանում են արցախցիների ահազանգերը բազմաթիվ պրոբլեմների մասին։ Ամենալուրջ խնդիրներից մեկը տան հարցն է։ Մետաքսե Հակոբյանը նշում է՝ տունը կորցրած արցախցիները Ստեփանակերտում անգամ վարձով բնակարան չեն գտնում, ինչն ստիպում է թողնել Արցախի հողն ու տեղափոխվել Հայաստան։

«Մարդիկ այսօր ե՛ւ փողոցում են, ե՛ւ հացի խնդիր ունեն լուծելու։ Մենք երեկ Մաճկալաշենում էինք, բնակիչների հետ զրուցելու արդյունքում մի մեծ նամակ ենք պատրաստել․ մարդկանց տները վթարային են, բայց դրա փոխարեն վերակառուցվել են այն մարդկանց տները, որոնք ավելի հաճելի են իշխանություններին եւ նրանց մոտ են, ծանոթ են, ընկեր են։ Իրականում նրանց տները չեն վնասվել պատերազմի ընթացքում։ Գյուղից այն մարդիկ, որոնք չեն մասնակցել պատերազմին, զենք են նվեր ստացել, իսկ գյուղն ունի անվտանգային խնդիր, ու այն մարդիկ, որոնք ապահովելու են իրենց գյուղի անվտանգությունը հարկ եղած դեպքում, անտարբերության են մատնված։ Այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ թփերի տակ են եղել, պարգեւատրվել են զենքով։ Այսպես են ապրում Արցախում»,-Yerkir.am-ին ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում արդեն մարդիկ հույսը իշխանությունից կտրել են եւ ապավինում են միայն իրենք իրենց։ Նա նշեց, որ իրենց խմբակցությունն ավելի շատ լինում է Արցախի բնակավայրերում, հանդիպում տեղացիների հետ, քան Ազգային ժողովում։ Իրենց խմբակցությունը Ազգային ժողովին է ներկայացրել կրթության միջոցով արցախցիների անվտանգության ու աշխատանքի հարցերը լուծելու նախագծեր, որոնք, սակայն, մեծամասնություն իշխանությունը մերժել է։

«Մեր առաջարկը չընդունվեց, քանի որ մենք էինք ներկայացրել եւ ի շահ Արցախի ժողովրդի էր։ Դրա փոխարեն ինչ-որ ծրագրեր դրեցին, որոնք իմաստ չունեն։ Հիմա մենք ծրագրերով հանդես չենք գալիս, փոխարենը փորձում ենք կանխել այն ծրագրերը, որոնք մեկ քայլով եւս առաջ են տանում Արցախի կործանումը։ Սահմանի բնակավայրերում ապրողները մենակ են։ Գյուղացին իր մեջքին կանգնած իշխանություն պիտի զգա։ Բայց նրա մեջքին է պարտված, երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանություն։ Հունիսի 20-ից հետո այս իշխանությունը չի թաքցնում իր նկրտումները։ Դրանք բոլորը շոուներն են ու գումար աշխատելը։  Ցանկացած արցախցի տեսնում է, որ իր մեջքին իշխանություն չկա կանգնած։ Եթե մոտ է կառավարությանը, իշխանական թեւին, ինչքան էլ ցավալի լինի, այդ մարդը օգտվում է այն ամենից, ինչ արվում է։ Բայց հասարակ քաղաքացին, ցավոք, ոչ։ Ֆիզիկապես մենք՝ ընդդիմությունը, չի հասցնում ընդունել, լսել բոլոր քաղաքացիներին, լինել բոլոր համայնքներում»,-ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ շատ լուրջ է նաեւ բանակի հարցը․ Հայաստանից զորակոչ արդեն չի լինում, բայց Արցախը պահել-պահպանելու խնդիր կա։

«Մենք ԱԺ-ում օրենքի փոփոխություն կատարեցինք․ առաջ եթե մինչեւ 54 տարեկանն էր, ապա հիմա մինչեւ 59 տարեկանն է պայմանագրային, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հետագայում՝ սահմանին կանգնած մարդը կարողանա պաշտպանել հայրենիքը»,-Yerkir.am-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում


Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica