close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ համար առանձնապես պատվաբեր և հաճելի չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 16:34
 Ինձ համար առանձնապես պատվաբեր և հաճելի չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը․ Արթուր Ղազինյան

Ես եկել էի, որպեսզի աշխատանքային մթնոլորտում քննարկենք Հայաստանի սահմանին, հատկապես` Սյունիքի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը։ Ընդդիմության անդամներով քննարկելով՝ առաջարկ ներկայացրինք, որոշում ունեինք, որ այդ հարցը պետք է ներառվի օրակարգում։ Ես պատրաստ էի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ պայմանով, որ մենք բովանդակային քննարկում ունենանք, որովհետև Հայաստանի արտաքին սահմանին տիրում է ողբալի իրավիճակ. մենք ամեն օր լսում ենք թշնամու առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ մանրամասնելով, թե ինչու է լքել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը։

 Նա ընդգծեց, որ երբ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ու անդամները մերժել են այդ կարևոր առաջարկը, ինքն այլևս նպատակահարմար չի համարել նիստին մնալը։ 

Արթուր Ղազինյանն ասաց նաև, որ այսպիսի վարքագծով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական ներկայացուցիչները փաստում են, որ կոմպետենտ չեն՝ զբաղվելու Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքին։

«Ինձ համար իրականում առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը։ Սա ինձ համար առանձնապես մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է ինձ վրա։ Այսինքն` «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը», - ասաց նա։

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica